Թուրքիայի ԱԽ-ն կքննարկի ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցը, Հունաստանի և Ուկրաինայի շուրջ իրավիճակը

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը մայիսի 26-ի նիստում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ քննարկելու է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դիմումների հարցը, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Նշվում է, որ քննարկվելու է նաև իրավիճակը Իրաքի հյուսիսում «հակաահաբեկչական գործողության» գոտում, ինչպես նաև Հունաստանի զինանոցի աճի հարցը։

Տարեսկզբից ի վեր Թուրքիայի Անվտանգության խորհրդի երրորդ նիստի ընթացքում շոշափվելու են Անկարային հետաքրքրող այլ թեմաներ ևս, այդ թվում՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի թեման։ Սև ծովի հյուսիսում ստեղծված իրավիճակի համատեքստում մտքերի փոխանակում տեղի կունենա Ուկրաինայի շուրջ Թուրքիայի խաղաղարար, միջնորդական նախաձեռնությունների, մարդասիրական օգնության մատակարարումների և երկարաժամկետ զինադադարի հասնելու ջանքերի շուրջ։

Ինչ վերաբերում է Էգեյան և Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակին, հանդիպման մասնակիցները մանրամասն քննարկելու են «Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի շահերն ու իրավունքները պաշտպանելու թեման»։

Խորհրդի անդամները նաև քննարկելու են Թուրքիայի հարավային սահմաններին անվտանգության գոտու ձևավորման հարցը, այդ թվում, իբր, հակաահաբեկչական գործողության իրականացումը։

Հիշեցնենք՝ Էրդողանն օրերս հայտարարել էր, որ Թուրքիան նոր ռազմական հարձակում է սկսելու Սիրիայի հյուսիսում։

Էմմա Չոբանյան