Վանաձորում Աղայան փողոցը շարունակում է փակված մնալ, իսկ շինարարության ավարտը՝ օդում կախված

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Վանաձորցիներն մի քանի օր առաջ փակել էին քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկը՝ Աղայան փողոցը։ Խնդիրը ճանապարհի մոտ 1 կիլոմետր երկարությամբ հարտվածն է, որի շինարարական աշխատանքներն արդեն շուրջ կես տարի է չեն ավարտվում։

Ճանապարհի ասֆալտե ծածկույթը քանդվել էր 2021 թվականի վերջին՝ հիմնանորոգելու նպատակով։ Դեկտեմբերի 5-ի ընտրությունները, ինչպես հայտնի է, չլուծեցին Վանաձորի համայնքապետի հարցը։ Վարչական դատարանը արգելանք է սահմանել, որով Վանաձորի ավագանին իրավունք չունի համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ գումարել, քանի դեռ «Լուսավոր Հայաստանը» դատարաններում վիճարկում է ընտրությունների արդյունքները։ Այս ամիսներին որևէ դատական նիստ չի եղել։ Վարչական դատարանն արգելանքի հարցը քննելու մասին հաջորդ նիստը նշանակել է հուլիսի 20-ին։ Այսպիսով՝ համայնքը չունի ոչ համայնքապետ, ոչ էլ 2022 թվականի համար հաստատված բյուջե։

Վանաձորի համայնքապետարանի հանրային կապերի բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ ճանապարհը շարունակվում է փակ մնալ։ «Շինարարական տեխնիկայի պատճառով ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Մինչ դա էլ՝ բնակիչներն էին փակել։ Խնդիրն այն է, որ ավագանի ունենք, բայց նիստ չի արել։ Մենք նախորդ տարվա բյուջետային մասով կարող ենք ֆինանսավորել շինարարական աշխատանքները։ Այսինքն՝ շինարարին մենք կարող ենք ֆինանսավորել օգոստոս ամսին։ Հիմա շինարարների հետ բանակցություններ են գնում, որ շինարարությունը անեն, մենք օգոստոս ամսին վճարենք։ Փողը կա, չենք կարողանում վճարենք։ Տեխնիկան այնտեղ կանգնած է հիմա»,- նշեց Հովսեփյանը։

Հարցին՝ արդյո՞ք շինարարական աշխատանքներն իրականացնող ընկերության կողմից որևէ դիտավորություն կարող է լինել շինաշխատանքների դադարեցման հարցում, Հովսեփյանը բացառեց․ «Բացարձակ։ Այդ ընկերությունը ամբողջ հանրապետությունով մեկ 2018-ից մոտ 30 մլրդ դրամի շինարարություն է անում, և մեր այս շինարարությունը այդտեղ փոքր մաս է։ Շատ մեծ կազմակերպություն է, աշխատանքներ է կատարում Հայաստանի տարբեր մարզերում։ Մեր Վանաձորի խնդիրն իրենց համար շատ փոքր է, պարզապես մենք չենք կարողանում այս պահին վճարել իր կատարած աշխատանքի համար, խնդրում ենք, որ աշխատանքը իր հաշվին կատարի, մինչև կարողանանք օգոստոսին վճարենք։ Տեխնիկական հարց է, ոչ մի քաղաքական ենթատեքստ ես չեմ տեսնում»,- նշեց Հովսեփյանը։

Անժելա Պողոսյան