Զելենսկին Դավոսում հայտարարել է պատերազմի ավարտի պայմանները

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում ելույթ է ունեցել ուկրաինական նախաճաշի ժամանակ։ Նա քննադատել է Արևմուտքին միասնականության բացակայության համար, նախատել Հունգարիային՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն արգելափակելու համար, ասել է, որ Պուտինը դեռ պատերազմ է վարում, քանի որ իր շրջապատն իրենից թաքցնում է իրական իրադրությունը, ինչպես նաև նշել է պատերազմը դադարեցնելու պայմանները, գրում է Korrespondent-ը։

«Ինչ վերաբերում է հարցին, թե ե՞րբ կարող է ավարտվել այս պատերազմը, կարծում եմ՝ դա կախված է որոշ բաներից, առաջին հերթին՝ տարբեր կողմերի ցանկությունից, ուժի և զենքի հարցում Արևմուտքի միասնականությունից, Ուկրաինայի ֆինանսական հզորությունից, միասնական Արևմուտքի՝ Ռուսաստանի Դաշնության հետ կռվելուց չվախենալուց, այս հիբրիդային պատերազմում այլ կերպ, ոչ թե սեփական մարդկանցով կռվելուց»,- ասել է Զելենսկին։

Պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ճանապարհը, ըստ Զելենսկու, հնարավոր է միայն ռուսական զորքերը ներխուժումից առաջ դիրքեր դուրս բերելուց հետո։ Միաժամանակ, Ուկրաինան հավակնում է վերադարձնել նախկինում օկուպացված տարածքները։

Զելենսկին, սակայն, ասել է, որ բանակցություններ վարելու ցանկություն Ռուսաստանի կողմից չկա:

«Մենք հասկանում ենք, որ կա պատերազմի ռազմական մաս, և դրանից հետո, ամեն դեպքում, կլինի խաղաղության գործընթաց, բանակցությունների սեղան և հաստատ խաղաղություն կլինի։ Հարցն այն է, թե ո՞ւմ հետ Ուկրաինան կպայմանավորվի, ՌԴ ո՞ր նախագահի հետ։ Դա ևս կախված է ՌԴ-ի գործող նախագահի ցանկությունից»,- ընդգծել է Վլադիմիր Զելենսկին։

Միաժամանակ, ըստ նրա, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում։

«Նա ապրում է իր տեղեկատվական աշխարհում՝ չհասկանալով, որ Ուկրաինան զիջումների չի գնա։ Մենք պայքարում ենք մեր հողի վրա, և ոչ թե որևէ մեկի դեմ, այլ մեր և մեր ազատության, ապագայի համար։ Նա պետք է ապրի իրականությունում։ Այսօր կարելի է խոսել միայն Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, միջնորդների հետ խոսելն իմաստ չունի»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Տաթև Ֆռանգյան