ԱՄՆ-ը զգուշացրել է Թուրքիային՝ Սիրիայում նոր հարձակման ծրագրերի առնչությամբ

Լուրեր

28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
28.07.2026 | 16:33
Իրանը հրապարակավ մահապատժի է ենթարկել երկու ցուցարարների
28.07.2026 | 16:25
Սևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքում․ Ազիզյան
28.07.2026 | 16:13
Հայաստանում ռուսների կողմից բնակարանների պահանջարկն աճել է․ ԶԼՄ-ներ
28.07.2026 | 16:04
Օգոստոսի 1-ից ՍԱՏՄ-ն կստուգի սննդի առաքիչների բժշկական գրքույկները
28.07.2026 | 15:51
Երևանում ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության համար հետախուզվողը
28.07.2026 | 15:39
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցը կսպասարկվի 87 նոր տրանսպորտային միջոցով
28.07.2026 | 15:28
«Հայփոստ»-ի շենքի քանդման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են․ Factor TV-ն ավելի վաղ ուսումնասիրել էր ծրագրի ռիսկերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:20
«Ոչ ոք ինձ չի ասում՝ ինչ պետք է վաճառենք»․ Թրամփը՝ Թուրքիային F-35-ների վաճառքին Նեթանյահուի դեմ հանդես գալու մասին
28.07.2026 | 15:15
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը երեք տպավորիչ հաղթանակով կիսաեզրափակիչ դուրս եկավ Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 15:10
Թուրքիան նորոգում է Գյումրի տանող երկաթուղային հատվածը // Կամո Արեյանի գործը դատարանում է․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 15:00
Պեսկովն ասել է, թե Փաշինյանը Պուտինին չի հայտնել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացման ժամկետները
28.07.2026 | 14:53
Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Հայկ Կոնջորյանը՝ եղբոր ծեծի դեպքի մասին
Բոլորը

ԱՄՆ-ը զգուշացնում է  Թուրքիային՝ Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու կապակցությամբ, հաղորդում է France 24-ը։

Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հայտարարել էր, որ Թուրքիան շուտով նոր ռազմական գործողություն կսկսի Սիրիայի հյուսիսում՝ սահմանի երկայնքով 30 կմ «անվտանգության գոտի» ստեղծելու համար:

«Մենք խորապես մտահոգված ենք Սիրիայի հյուսիսում ռազմական ակտիվության հնարավոր աճի վերաբերյալ զեկույցներով և քննարկումներով, մասնավորապես, խաղաղ բնակչության վրա դրա ազդեցությամբ։ Մենք դատապարտում ենք ցանկացած էսկալացիա և աջակցում հրադադարի ներկա ռեժիմին»,- ասել է ԱՄՆ Պետքարուղարության խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ զրույցում։

Թուրքիան 2016 թվականից երեք գործողություն է իրականացրել Սիրիայում քուրդ զինյալների դեմ, որոնք աջակցում էին ԱՄՆ-ին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում։

«Մենք ակնկալում ենք, որ Թուրքիան կկատարի 2019 թվականի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը, այդ թվում՝ կդադարեցնի հարձակողական գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում։ Մենք ճանաչում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունները Թուրքիայի հարավային սահմանի անվտանգության վերաբերյալ: Սակայն ցանկացած նոր հարձակում ավելի կխաթարի տարածաշրջանի կայունությունը և վտանգի տակ կդնի ԱՄՆ-ի ուժերին ԻԼԻՊ-ի դեմ կոալիցիայի արշավում»,- ասել է Նեդ Փրայսը։

Նշենք, որ Էրդողանի հայտարարությունները Սիրիայում նոր հարձակում սկսելու վերաբերյալ հնչում են նրա սպառնալիքների ֆոնին՝ արգելափակելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը։

Էմմա Չոբանյան