ԵՄ-ն չեղարկել է ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը և քվոտաները
Քաղաքականություն
24.05.2022 | 19:34Եվրամիության Խորհուրդը պաշտոնապես հաստատել է ուկրաինական ապրանքների մաքսատուրքերի և քվոտաների ժամանակավոր վերացման մասին որոշումը։ Այս մասին ասված է մայիսի 24-ին ԵՄ Խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է Korrespondent-ը։
«Սա նշանակում է, որ մեկ տարվա ընթացքում Եվրամիություն ուկրաինական բոլոր ապրանքների ներմուծման մաքսատուրքը չի վճարվի: Այս միջոցների շնորհիվ ԵՄ-ն կկարողանա զգալիորեն աջակցել Ուկրաինայի տնտեսությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը կործանարար ազդեցություն է ունեցել երկրի արտադրական հզորությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների և դեպի Սև ծով ելքի, ինչպես նաև աշխարհի հետ առևտրի ավելի մեծ հնարավորությունների վրա:
Տաթև Ֆռանգյան