Թուրքիան ՆԱՏՕ-ն պատանդառության մեջ է պահում․ դաշինքի նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Լուրեր

16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:37
Արման Ծառուկյանը պատմել է՝ որն է եղել իր վճարած ամենամեծ թեյավճարը
16.09.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 16:29
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին
16.09.2026 | 16:20
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչին ռազմական հանցագործությունների համար դատապարտվել է 25 տարվա ազատազրկման
16.09.2026 | 16:10
Քաղաքացիների միլիոնավոր տվյալների հնարավոր արտահո՞սք․ պաշտոնական կառույցների արձագանքները հակասում են 
16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
Բոլորը

Թուրքիայի կառավարությունը ՆԱՏՕ-ն պահում է պատանդառության մեջ՝ հրաժարվելով դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը հաստատելուց։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր ռազմավարական նախկին խորհրդական, 2006-2012 թվականներին հանրային դիվանագիտության հարցերով գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ Ստեֆանի Բաբստը, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Նա նշել է, որ Էրդողանն օգտագործում է իր առարկությունները ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու դեմ՝ որպես ուղերձ իր քաղաքական բազային, որ նա ուժեղ առաջնորդ է իր երկրի տնտեսության համար «բավականին սարսափելի» ժամանակաշրջանում»։

Ըստ նրա՝ այժմ ՆԱՏՕ-ն պետք է ոտքի կանգնի և ցույց տա, որ իրավիճակն անընդունելի է։

«ՆԱՏՕ-ի դաշնակիցները պետք է հստակեցնեն Էրդողանի համար, որ նա Շվեդիային, Ֆինլանդիային և մյուս 30 անդամներին պահում է պատանդառնության մեջ՝ քաղաքական պատանդառության, իր սեփական քաղաքական առարկությունների պատճառով։ Սա ես լիովին անընդունելի եմ համարում, քանի որ մենք Եվրոպայում հիմնարար ճգնաժամի մեջ ենք»,- ասել է Բաբստը։

Նա նշել է, որ դաշինքի անդամները պետք է հունիսի 29-ին Իսպանիայում մեկնարկող գագաթնաժողովում հստակ ասեն, որ միասնական են ռուսական ագրեսիայի դեմ, սակայն Էրդողանը սպառնում է այդ հնարավորությանը։

«Մենք պատերազմի մեջ ենք Եվրոպայի կենտրոնում: Այնպես որ՝ բոլոր դաշնակիցները, այդ թվում՝ Շվեդիան և Ֆինլանդիան՝ որպես նոր անդամ երկրներ, պետք է Մադրիդում կայանալիք գագաթնաժողովին փոխանցեն իրենց լիիրավ քաղաքական համախմբվածությունը և տրանատլանտյան համերաշխությունը։ Իսկ Էրդողանը պատանդ է պահում և վտանգի տակ է դնում գործընթացը»,- ասել է ՆԱՏՕ-ի նախկին պաշտոնյան։

Ըստ Բաբստի՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության դեմ Էրդողանի հայտարարություններն ավելի շատ ուղղված են Թուրքիայի ներսում իր ընտրազանգվածին։

«Ի վերջո, ես բավականին դրական եմ տրամադրված, որ հարցը կլուծվի, բայց, իհարկե, մեզ սպասվում է մի քանի շաբաթ՝ լի ճգնաժամային դիվանագիտությամբ և որոշակի ցնցումներով: Այսպիսով, հեշտ ճանապարհ չի լինում»,- ասել է Բաբստը։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը և մի շարք պայմաններ է առաջ քաշում։

Էմմա Չոբանյան