Անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Լուրեր

18.05.2026 | 12:26
ՔՊ-ին սատարող անձի լուսանկարով անպարկեշտ տեսանյութ հրապարակելու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
18.05.2026 | 12:25
Ադրբեջանից ՀՀ արտահանումը 2026 թվականի սկզբից գերազանցել է 9,6 միլիոն դոլարը
18.05.2026 | 12:18
Յանիկ Սիները հաղթել է Հռոմի «Մասթերսում» ու սահմանել ռեկորդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 12:10
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.05.2026 | 12:10
«Ուժեղ Հայաստանի» 7 ներկայացուցիչ կալանավորվել է // Արցախի թանգարանները ոչնչացման վտանգի տակ են․ ԼՈՒՐԵՐ
18.05.2026 | 12:03
Լիտվայում ուկրաինական անօդաչու թռչող սարք է ընկել
18.05.2026 | 11:55
Ընդամենը 3 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել ԱԺԲ-ի ցուցակի առաջին համարը
18.05.2026 | 11:44
5.3 մլն դրամի հափշտակություն․ ՀՊՄՀ-ի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան
18.05.2026 | 11:38
Անդրեյ Երմակին հաջողվել է հավաքել գրավի գումարը. նա ազատ կարձակվի կալանքից
18.05.2026 | 11:30
Փաշինյանը քաղաքացու հետ թեժ վիճեց․ «Ռոբին էլ, կալուգացուն էլ սատկացնելու եմ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 11:19
Հայ սամբիստներն 9 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
18.05.2026 | 11:13
Գնաճային իրավիճակը, որը աշխարհում ստեղծվել է, ազդելու է նաև Հայաստանի վրա․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:59
Ռուսաստանը հարվածել է Դնեպրոպետրովսկին և Օդեսային. զոհեր և վիրավորներ կան
18.05.2026 | 10:51
Անընդունելի է մեզ համար, ուղեվարձի հավաքագրումներն առաջնահերթություն են․ Փամբուխչյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 10:42
Թանգարանները դառնում են մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ․ ԿԳՄՍ նախարար
Բոլորը

Մայիսի 24-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախագահությամբ, տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։

«Պաշտպանության նախարարները քննարկել են հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների հետ կապված հարցեր, ինչպես նաև Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության արդյունքներով ձևավորված առաջարկությունների իրագործման ընթացքը:

Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական կազմակերպությունների համակարգի զարգացման ու կատարելագործման, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կազմում ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության, բժշկական ապահովման և մի շարք այլ հարցեր:

Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը ՀԱՊԿ քարտուղարին առաջարկել է բոլոր ընդունված փաստաթղթերի ստորագրումը կազմակերպել անհատական կարգով:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացումը ծրագրվել է 2022թ. չորորդ եռամսյակում, Հայաստանի Հանրապետությունում, ՀԱՊԿ հավաքական անվտանգության վեհաժողովի նախօրեին»,- ասված է հաղորդագրությունում։