«Նա այլևս մեզ հետ չէ, նա մեր դեմ է». Կրեմլը մեկնաբանել է ՄԱԿ-ում ռուս դիվանագետի հրաժարականը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ժնևում ՄԱԿ-ի ռուս դիվանագետ Բորիս Բոնդարևը, որը նախօրեին հրաժարական է տվել և նամակ ուղարկել իր օտարերկրյա գործընկերներին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի հետ իր անհամաձայնության մասին, «հակառակվել է ռուս հասարակության համախմբված կարծիքին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Իր արտասահմանցի գործընկերներին ուղղված նամակում Բոնդարևը գրել է, որ «երբեք այնքան չի ամաչել իր երկրի համար, որքան այս տարվա փետրվարի 24-ին»։ Նա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմն անվանել է «ոչ միայն հանցագործություն ուկրաինացի ժողովրդի դեմ, այլ, հավանաբար, ամենալուրջ հանցագործությունը Ռուսաստանի ժողովրդի դեմ»։

Պեսկովն ասել է, որ Կրեմլը ծանոթ չէ այդ նամակին, և այդ մասին հարցեր է ուղարկել ՌԴ ԱԳՆ-ին։

«Այստեղ, հավանաբար, կարող ենք միայն ասել, որ պարոն Բոնդարևն այլևս մեզ հետ չէ, ավելի շուտ՝ նա մեր դեմ է»,- հայտարարել է Պեսկովը։

Լրագրողների հստակեցնող հարցին՝ ի՞նչ է նշանակում «մեր դեմ», Կրեմլի խոսնակը պատասխանել է․ «Նա դատապարտում է Ռուսաստանի ղեկավարության գործողությունները, իսկ Ռուսաստանի ղեկավարության գործողություններին աջակցում է մեր երկրի գրեթե ողջ բնակչությունը։ Սա նշանակում է, որ այդ պարոնը դեմ է եղել մեր երկրի ընդհանուր համախմբված կարծիքին»։

Տաթև Ֆռանգյան