Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել՝ Արցախի դրոշի հետ կապված

Լուրեր

14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
14.05.2026 | 21:00
Բացահայտել ենք դեպքեր՝ հարկադրել են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին, չեն ուզեցել դա անել․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 20:55
«Նոան»` Հայաստանի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային և Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային Հայաստանի դեմ բողոք է ներկայացրել՝ Երևանում Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ Արցախի դրոշի առկայության կապակցությամբ, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կայացած առաջնության բացման արարողության ժամանակ  երկու երիտասարդ ակտիվիստներ Արցախի դրոշով բեմ էին բարձրացել։

«2022 թվականի մայիսի 22-ին Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում օլիմպիական խարտիայի խախտմամբ նկատվել են գործողություններ, որոնք չեն համապատասխանում մարզաձևի ոգուն և առաքելությանը։ Բացման արարողությանը մրցույթը հյուրընկալող երկիրը սադրիչ գործողություններ է թույլ տվել, իսկ որպես Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային հավակնությունների խորհրդանիշ՝ ցուցադրվել է անօրինական, մտացածին կառույցի դրոշը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանը պահանջել է Հայաստանին պատասխանատվության ենթարկել։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում անցկացվող Բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությանը։

Էմմա Չոբանյան