Շոյգուն խոստացել է ՀԱՊԿ դաշնակիցներին «համակողմանի աջակցություն ցուցաբերել»՝ պաշտպանելու ինքնիշխանությունը

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Ռուսաստանը համակողմանի աջակցություն կցուցաբերի ՀԱՊԿ դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ժամանակ, որն ընթանում է տեսակոնֆերանսի ձևաչափով, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Արևմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում՝ ՀԱՊԿ երկրների միջև դաշնակցային հարաբերությունները խաթարելու համար։ Մենք գիտենք, թե ինչ ճնշում է գործադրվում մեր դաշնակիցների վրա։ Օգտագործվում են չքողարկված սպառնալիքներ, շանտաժ, ինտրիգներ։ Այս ամենը մեզանից պահանջում է է՛լ ավելի մեծ համախմբվածություն, գործողությունների ավելի ակտիվ ու ճշգրիտ համակարգում։ Ռուսաստանը կշարունակի անհրաժեշտ օգնություն ցուցաբերել իր դաշնակիցներին՝ չեզոքացնելու առաջացող սպառնալիքները և պաշտպանելու ինքնիշխանությունը»,- ասել է Շոյգուն։

Նշենք, որ տեսակոնֆերանսի ձևաչափով ընթանում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը, որը նախագահում է ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը։

Տաթև Ֆռանգյան