Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները մեկնում են Թուրքիա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը

Լուրեր

20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
Բոլորը

Ֆինլանդիայի ու Շվեդիայի պատվիրակություններն այսօր ժամանելու են Անկարա՝ Թուրքիայի ներկայացուցիչների հետ քննարկելու ՆԱՏՕ-ին իրենց երկրների անդամակցության հարցը։ Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը, որին վկայակոչում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցի տվյալներով՝ սկանդինավյան երկու երկրների պատվիրակությունների հետ հանդիպելու են Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական և մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն ու ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալը։ Հանդիպումներն անցկացվելու են չորեքշաբթի՝ նախագահական պալատում և ԱԳՆ-ում։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պարբերաբար հայտարարում է, որ Անկարան դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, քանի որ այդ երկրները, իբր, աջակցում են քուրդ ահաբեկիչներին ու հրաժարվում նրանց արտահանձնել Թուրքիային։ Բացի այդ, Էրդողանը նաև նշել է, թե կարիք չկա, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունները ժամանեն Թուրքիա՝ Անկարային համոզելու համար։

Էմմա Չոբանյան