Առաջարկվում է պղնձի խտանյութի հարկման համակարգում փոփոխություն կատարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը
Հայաստանի իշխանությունները նախատեսում են վերանայել մետաղական հանքերի հարկումը։ Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
Պողոսյանի խոսքով՝ աշնանից սկսած՝ աշխարհում մետաղների գներն աճում են։ Փոփոխությունների նպատակը պետության և հանքարդյունաբերական ընկերությունների միջև մետաղների վաճառքից ստացված եկամուտների առավել արդարացի բաշխումն է: Դրա համար առաջարկվում է վերանայել ռոյալթիի գործող համակարգը (բնօգտագործման հարկ)։
«Այս խնդրի արագ լուծման համար 2021 թվականի սեպտեմբերին ներդրվել է մոլիբդենի և խտանյութի արտահանման պետական տուրքի համակարգը… Այս որոշումը ցանկալի արդյունք է տվել, քանի որ 2021 թվականի վերջին 4 ամսվա ընթացքում հավաքագրվել է 24,6 մլրդ դրամ, իսկ 2022 թվականի սկզբից՝ ևս 29 մլրդ դրամ պետական տուրք»,- նշեց Պողոսյանը՝ հավելելով, որ այս համակարգը չի կարող երկարաժամկետ լինել, քանի որ դա կախված չէ ընկերության ֆինանսա-տնտեսական գործունեության արդյունքներից. այն հաշվի չի առնում մետաղների գները, ընկերությունների ծախսերը և եկամուտները։
«Այժմ առաջարկվում է ավելացնել եկամուտների հետ կապված երկրորդ տարրը (հարկը)։ Սա երկարաժամկետ լուծում է, որը կարող է ոլորտի համար կայուն և կանխատեսելի հարկային իրավիճակ ապահովել։
Առաջարկվում է լրացուցիչ հարկեր մտցնել եկամտի այն մասի վրա, որն ամբողջությամբ տնօրինելու են ընկերությունները։ Երկրորդ տարրի հարկման բազայից դուրս կբերվեն այն եկամուտները, որոնց վրա տարածվում է ռոյալթին, ինչպես նաև 12,5 տոկոս եկամտահարկը»,- ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ որոշակի հանգամանքներում հաշվի չեն առնվի հարկման և վճարման տոկոսների մասով ներգրավված ներդրումները։ Հարկային երկրորդ տարրը կիրառվելու է այն դեպքում, եթե շահութաբերությունը գերազանցում է 10%–ը: Այսինքն` եթե մետաղների գներն ընկնեն, ապա լրացուցիչ հարկումը չի գործի։
Մանրամասները՝ տեսանյութում: