ԵՄ-ն առաջիկա օրերին համաձայնության կգա նավթային էմբարգոյի շուրջ․ գերմանացի պաշտոնյա

Լուրեր

16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ ԵՄ-ն առաջիկա օրերին համաձայնության կգա ռուսական նավթի ներկրման արգելքի շուրջ։ Հաբեկն այս մասին ասել է ZDF հեռուստաընկերության եթերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Եվրամիությունն արդեն մի քանի շաբաթ է՝ չի կարողանում համաձայնության գալ նավթային էմբարգոյի շուրջ։ Պատճառը ռուսական նավթի ներկրումից մեծապես կախված մի քանի երկրների դիմադրությունն է, առաջին հերթին՝ Հունգարիայի։ Reuters-ի հաղորդմամբ՝ Եվրահանձնաժողովը հույս ունի համոզել այդ երկրներին՝ առաջարկելով նրանց մեծ փոխհատուցում և ներդրումներ էներգետիկայի ոլորտում։

Ռոբերտ Հաբեկը հեռուստատեսային հարցազրույցում ասել է նաև, որ միայն նավթի էմբարգոն չի օգնի՝ Մոսկվային զրկել եկամուտներից, քանի որ արտահանման կորուստը կփոխհատուցվի նավթի բարձր գնով։ Ուստի, ըստ Հաբեկի, Եվրահանձնաժողովը և ԱՄՆ-ը համատեղ մշակում են նավթի սահմանային գների ներդրման ծրագիր։ Դրա համաձայն՝ բավական մեծ թվով երկրներ կհամաձայնվեն և կհրաժարվեն նավթի համար իրենց կողմից սահմանված շեմից բարձր գին վճարել։

«Սա, ակնհայտորեն, անսովոր որոշում է, սակայն մենք անսովոր ժամանակներում ենք ապրում»,- ասել է գերմանացի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան