Մեծ Բրիտանիան դիտարկում է Սև ծով ռազմանավեր ուղարկելու հնարավորությունը՝ ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերը պաշտպանելու համար

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

Մեծ Բրիտանիան դիտարկում է Սև ծով ռազմանավեր ուղարկելու հնարավորությունը՝ ուկրաինական հացահատիկ տեղափոխող նավերը պաշտպանելու համար։ Այս մասին գրում է Times-ը, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը պաշտպանել է կոալիցիա ստեղծելու գաղափարը՝ հաղթահարելու ռուսական շրջափակումը և անվտանգ միջանցք ստեղծելու Օդեսայից և, հնարավոր է, Նիկոլաևից Բոսֆորի միջոցով հացահատիկ արտահանելու համար:

Ուկրաինայից հացահատիկի արտահանման դադարեցումը լրջորեն սրում է համաշխարհային պարենային ճգնաժամը։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, որը  Լիզ Թրուսի հետ քննարկել է անվտանգության միջանցքի ստեղծման հնարավորությունը, նշել է, որ կոալիցիան կարող է ներառել ՆԱՏՕ-ի երկրները, ինչպես նաև այնպիսի պետություններ, ինչպիսին Եգիպտոսն է, որոնք ավելի շատ են կախված հացահատիկի մատակարարումներից, քան մյուսները։

Գործողությունը կներառի Օդեսայի նավահանգստի ջրերի մաքրումն ականներից և զենքի փոխանցում Ուկրաինային՝ ռուսական նավատորմի դեմ պայքարելու համար։ Դանիան նախօրեին խոստացել էր Ուկրաինային տալ ամերիկյան «Harpoon» հականավային հրթիռներ։

Տաթև Ֆռանգյան