Հելսինկին ակնկալում է, որ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը Թուրքիայի հետ կլուծվի մի քանի շաբաթում

Լուրեր

16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավիստոն հայտարարել է, որ ակնկալում է՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ հարցերը Հելսինկիի և Անկարայի միջև կլուծվեն, բայց դա կարող է շաբաթներ պահանջել, գրում է Bianet-ը։

«Մի քանի օր առաջ ես ասացի, որ դա առնվազն օրերի հարց է լինելու։ Ուստի, զգուշանալու համար հիմա կարելի է ասել, որ շաբաթների հարց է լինելու։ Ես լավատես եմ, որ խնդիրները կլուծվեն, բայց դա կարող է որոշ ժամանակ պահանջել»,- ասել է ԱԳ նախարարը՝ նշելով, որ ավելի ուշադիր են հետևելու Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեությանը։

«Մենք կարող ենք Թուրքիային նման երաշխիքներ տալ։ Քանի որ PKK-ն Եվրոպայում ներառված է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, կարևոր է, որ մենք անենք մեր մասը՝ թույլ չտալու Ֆինլանդիայի տարածքում ահաբեկչական գործողության որևէ նախապատրաստություն»,- ասել է Պեկկա Հաավիստոն։

Պաշտոնյայի այս հայտարարությունները հաջորդում են Թուրքիայի և Ֆինլանդիայի նախագահների հեռախոսազրույցին։

Հիշեցնենք, որ Անկարան դեմ է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Թուրքիայի Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկու երկրներին մեղադրում է «քուրդ ահաբեկիչներին» սատարելու մեջ։

Էմմա Չոբանյան