Դաղստանում աշակերտուհին միջոցառման ժամանակ հայտարարել է՝ «Ազատություն Ուկրաինային, Պուտինը սատանա է»․ նա ստիպված է եղել ներողություն խնդրել տեսախցիկի առաջ

Լուրեր

07.02.2026 | 14:10
ԱՄՆ-ը զենքի առաջնահերթ տեսակների կատալոգ կստեղծի
07.02.2026 | 13:45
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
07.02.2026 | 13:21
3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր. Գևորգ Պապոյանն այցելել է կաթնամթերքի գործարան
07.02.2026 | 12:54
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է գնդերեցներին
07.02.2026 | 12:34
ԱՄՆ նախագահը Իրանի հետ բանակցությունները հաջող է համարել
07.02.2026 | 12:15
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը և Care for Children-ը միավորել են ջանքերը՝ հանուն երեխաների բարեկեցության
07.02.2026 | 11:55
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
07.02.2026 | 11:33
NYMEX. Ոսկին դարձյալ թանկացել է
07.02.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 7-ի դրությամբ
07.02.2026 | 10:52
Լարս ավտոճանապարհը բաց է
07.02.2026 | 10:28
Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բուք է
07.02.2026 | 10:07
Ռոնալդուն դարձյալ չի խաղացել «Ալ Նասրի» կազմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 00:13
Հայաստանի պատվիրակությունը՝ ձմեռային Օլիմպիական խաղերի բացմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.02.2026 | 23:50
Սպասելի էր, որ Ադրբեջանի թիմը չի ժամանելու Հայաստան․ ՀԲՖ գլխավոր քարտուղար
06.02.2026 | 23:46
Մեկնարկել է Միլանի և Կորտինա դ’Ամպեցոյի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը
Բոլորը

Դաղստանում Վերջին զանգին նվիրված դպրոցական միջոցառման ժամանակ շրջանավարտը դեմ է արտահայտվել Ուկրաինայում պատերազմին։ Միջադեպից կարճ ժամանակ անց սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում աղջիկը, ինչպես նաև նրա մայրը ներողություն են խնդրում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իրավիճակին միջամտել է անգամ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին «Ոչ տիպիկ Մախաչկալա» խմբում դպրոցներից մեկից տեսանյութ է հրապարակել, որում աշակերտներից մեկը բարձրախոսով խոսում է՝ հայտարարելով․ «Ո՛չ պատերազմին, ազատություն Ուկրաինային, Պուտինը սատանա է»։ Գրառման մեջ ասվում է, որ տեսանյութը նկարահանվել է Իզբերբաշ քաղաքի թիվ 11 միջնակարգ դպրոցում՝ Վերջին զանգի միջոցառման ժամանակ։

Շուտով Դաղստանի հանրային տիրույթում տեսանյութեր են հայտնվել, որտեղ աշակերտուհին հրապարակային ներողություն է խնդրում։ Տելեգրամյան ալիքներից մեկում հրապարակված տեսանյութում նա ներկայանում է և ասում, որ զղջում է իր արարքի համար։

«Ուզում էի ուղղակի ուշադրություն հրավիրել ինձ վրա։ Վերջին ժամանակաշրջանում անհանգստանում էի քննությունների պատճառով, և այս ամենի ֆոնին կռվել էի մորս հետ, ընդունում եմ սխալս և ներողություն եմ խնդրում բոլորի տոնը փչացնելու համար»,- տեսանյութում ասում է աղջիկը։

Տաթև Ֆռանգյան