Կիևի դատարանը ռուս զինվորականին դատապարտել է ցմահ ազատազրկման

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Կիևի Սոլոմենսկի շրջանային դատարանը մայիսի 23-ին ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինին մեղավոր է ճանաչել Սումիի շրջանում քաղաքացիական անձի սպանության մեջ և դատապարտել ցմահ ազատազրկման։ Նա դարձել է առաջին ռուս զինվորականը, որը դատարանի առաջ է կանգնել ռազմական հանցագործությունների մեղադրանքով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սերժանտը դատարանում հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը Սումիի շրջանում քաղաքացիական անձի՝ 62-ամյա Ալեքսանդր Շելիպովի սպանության մեջ։

«Ես դա համարում եմ անընդունելի և քրեորեն պատժելի։ Պատժի առավելագույն չափաբաժնով։ Ես չեմ հերքում իմ մեղքը»,- մայիսի 19-ին հայտարարել է ռուս զինվորականը։

Շիշիմարինի խոսքով՝ ինքը հասկացել է, որ կրակում է քաղաքացիական անձի վրա և կարող էր այլ կերպ վարվել այդ իրավիճակում՝ «միայն վախեցնել»: Փաստաբան Վիկտոր Օվսյաննիկովը խնդրել է արդարացնել մեղադրյալին։ Նրա խոսքով՝ Շիշիմարինը հանցավոր հրաման է կատարել՝ ցանկանալով փրկել իր կյանքը։

Խոսելով կատարվածի մասին՝ 21-ամյա Շիշիմարինը պատմել է, որ այդ օրը ինքը Չուպախովկա գյուղում երեք այլ զինվորականի հետ վարել է մեքենան, որը նրանք գողացել են այն բանից հետո, երբ իրենց ավտոշարասյունը ջախջախվել է։

Տեսնելով, որ Շելիպովը խոսում է հեռախոսով, զինվորականներից մեկը հրամայել է Շիշիմարինին սպանել քաղաքացիական անձին, որպեսզի վերջինս չհանձնի նրանց ուկրաինացի զինվորականներին։

«Անհայտ անձը շրջվեց դեպի ինձ ու սկսեց բղավել, որ կրակեմ, քանի որ ես իրենց վտանգի տակ եմ դնում։ Երբ կրակեցի, նա ասաց, որ չանհանգստանամ, որ առաջին հերթին մեզ պետք է փրկել։ Ես չէի ուզում սպանել նրան: Ես կրակեցի, որ ինձ հանգիստ թողնեն»,- ասել է Շիշիմարինը:

Տաթև Ֆռանգյան