Կապկի ծաղիկ. Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս 21-օրյա կարանտին

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Մեծ Բրիտանիայի առողջապահական մարմինները խորհուրդ են տալիս 21-օրյա կարանտին սահմանել կապկի ծաղիկով հիվանդ մարդկանց հետ սերտ շփումներ ունեցողների համար։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշվում է, որ դա վերաբերում է հիվանդների հետ անմիջական շփում ունեցող կամ նրանց հետ նույն տանն ապրող անձանց։ Նման մարդկանց խնդրում են հայտնել իրենց շփումների, վերջին ճանապարհորդությունների մասին և խուսափել շփումներից, հատկապես թույլ իմունային համակարգ ունեցող մարդկանց, հղի կանանց և փոքր երեխաների հետ:

Բրիտանիայում հայտնի է կապկի ծաղիկի 20 դեպք։ Ախտանիշները կարող են ներառել ջերմություն, մկանային ցավ և բնորոշ ցան: Հիվանդությունը սովորաբար թեթև է ընթանում, և հիվանդների մեծ մասն ապաքինվում է 2-4 շաբաթվա ընթացքում:

Ենթադրվում է, որ վարակվելու վտանգը եղել է այն մարդկանց մոտ, որոնք ունեցել են ֆիզիկական շփում, վարակված անձի հետ նույն ընտանիքում են ապրել կամ փոխել են հիվանդի անկողնային սպիտակեղենն առանց անձնական պաշտպանիչ սարքավորումների:

Ներկայում հայտնի է 14 երկրներում առնվազն 180 դեպքի մասին, որոնց մեծ մասը` Իսպանիայում և Պորտուգալիայում։ Երեք նմուշների գենետիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ այս վիրուսը շատ նման է 2018-19 թվականներին Նիգերիայում տարածված վիրուսին, գրում է The Guardian-ը։

Մեծ Բրիտանիայում նախկինում գրանցվել են վարակի մեկուսացված դեպքեր՝ 2018-2021 թվականների ընթացքում ընդամենը 7 դեպք, որոնք բոլորը կապված են եղել Նիգերիա կատարած ուղևորությունների հետ։

Հիշեցնենք, որ Եվրոպայում գրանցվել են նոր հիվանդության՝ կապկի ծաղիկով վարակման դեպքեր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է կապկի ծաղիկի հաստատված 92 դեպքի և 28 կասկածելի դեպքերի մասին 12 ոչ էնդեմիկ երկրներում:

Տաթև Ֆռանգյան