Հունաստանի ԱԳՆ-ն խիստ բողոք է ներկայացրել Թուրքիային՝ երկրի օդային տարածքի աննախադեպ խախտման համար

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է երկրի օդային տարածքի աննախադեպ խախտումը թուրքական կործանիչների կողմից, որոնք մոտեցել են Ալեքսանդրապոլիս նավահանգստային քաղաքին 2,5 ծովային մղոն հեռավորության վրա։ Հունաստանը խիստ բողոք է ներկայացրել Անկարային։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ն։

«Մենք խստորեն դատապարտում ենք ազգային ինքնիշխանության աննախադեպ խախտումը երկու թուրքական կործանիչների կողմից, որոնք ապօրինի ներխուժել են մեր ազգային օդային տարածք և մոտեցել Ալեքսանդրապոլիսին 2,5 ծովային մղոնի սահմաններում։ Այս գործողությունը թուրքական սադրանքների հստակ էսկալացիան է։ Այն հանդիսանում է Թուրքիայի նեոօսմանական ռևիզիոնիզմի խթանման մասը, որը խախտում է միջազգային իրավունքի բոլոր նորմերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ Աթենքի՝ Թուրքիայի գործողությունները «խաթարում են ՆԱՏՕ-ի համախմբվածությունն ու անմիջական առաջնահերթությունները, ինչպես նաև բացահայտ վտանգ են ներկայացնում Եվրամիության համար կրիտիկական պահին, քանի որ Ալեքսանդրապոլիսի նավահանգիստը դաշնակիցների ամրապնդման համար առանցքային տրանսպորտային հանգույց է»։

Հաղորդվում է, որ ԱԳ նախարար Նիկոլ Դենդիասի հանձնարարությամբ նախարարության գլխավոր քարտուղար Ֆեմիստոկլիս Դեմիրիսն անհապաղ և խիստ բողոք է հայտնել Հունաստանում Թուրքիայի դեսպանին։

Էմմա Չոբանյան