Երևանից Կիևի հետ ոչ մի կոնտակտ չի եղել երեք ամսվա ընթացքում․ պետք է հասցնել ՀՀ ղեկավարությանը՝ քայլեր ձեռնարկեն․ Մարատ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանի հետ

-Պարո՛ն Հակոբյան, Ուկրաինայում երկարացվում է ռազմական դրությունը, այս անգամ՝ միանգամից երեք ամսով։ Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչը պարզաբանել է, որ հակահարձակումն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան պաշտպանությունը։ Նա նաև նշել է, որ եթե կարողանան երեք ամսից էլ պակաս ժամանակում ազատագրել Ուկրաինայի ամբողջ տարածքը, Ռադան կչեղարկի ռազմական դրությունը։ Փաստորեն, Կիևը լուրջ հակահարձակմա՞ն է պատրաստվում։ Ի՞նչ է ենթադրում Վենիսլավսկու այս պարզաբանումը։

-Ռազմական դրությունը երկարացվում է՝ պետական կառույցների գործունեությունը հատուկ ռեժիմով ապահովելու համար։ Ինչ վերաբերում է հակահարձակմանը, դա արդեն ավելի շատ կախված է Գլխավոր շտաբի գործունեությունից։ Շատ հնարավոր է, որ երեք ամսից ավելի տևի, կամ էլ՝ ավելի կարճ, դա արդեն կախված է նաև հարձակվող կողմի դիմադրությունից, որովհետև իրենց հարձակման թափն ուկրաինական կողմը կոտրել է։ Հակահարձակում դեռ ամբողջովին չկա, բայց կան նման գործողություններ, որոնց արդյունքում Ուկրաինան աստիճանաբար հետ է վերադարձնում իր տարածքները։

-Հիմա ի՞նչ իրավիճակ է Ուկրաինայում ռազմական գործողությունների աշխարհագրության առումով։ Ուկրաինական բանակին հաջողվեց կանգնեցնել ռուսական բանակի արագընթաց առաջխաղացումը՝ արդեն երեք ամիս է՝ ձգվում է պատերազմը։ Սակայն ուկրաինական տարածքների մեծ մասում ռուսական զորք կա։ Կխնդրեմ՝ այս պահի դրությամբ վիճակը ներկայացնեք։

-Կիևից, Չեռնիգովի և Սումիի մարզերից ամբողջությամբ դուրս են նետվել ռուսական զորքերը, մնացել է մոտ 29 տոկոս տարածք Խարկովի մարզում, որը դեռ պետք է ազատագրվի։ Դոնբասում, գիտեք, որ մարտերն ընթանում են շփման գծից դեպի արևելք։ Հարավում ռուսական զորքերի հարձակումը կանգնեցված է, նրանք Խերսոնի, մասամբ՝ նաև Զապորոժիեի մարզերում են, որտեղ նույնպես չեն կարողանում առաջընթաց ապահովել։

-Նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն էլ ասել է, որ հազիվ թե պատերազմը մինչև ամառվա վերջ ավարտվի։ Հաշվի առնելով հիմա գոյություն ունեցող վիճակը՝ Ձեր կանխատեսումը կխնդրեմ այս կապակցությամբ։

-Քանի որ Ռուսաստանը շատ մեծ պետություն է և ունի մեծ ազգաբնակչություն, եթե իրենք նոր ուժեր չմոբիլիզացնեն, հնարավոր է՝ մինչև ձմեռ այս հարցը լուծել։ Բայց եթե իրենք նոր զորքեր հավաքեն, պատերազմը կձգձգվի։ Հիմա ամեն ինչ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը նպատակ ունի երկար, հյուծիչ պատերազմ վարել՝ հենվելով իր ռեսուրսների վրա։ Բայց, իմ կարծիքով, այս անգամ իրենց նպատակը չի իրականանա, որովհետև Ուկրանային օգնում են դաշնակիցները՝ նյութական միջոցներով և զենքով, իսկ Ռուսաստանին զրկում են ռեսուրսներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան