Էրդողանը հայտարարել է, որ «քուրդ ահաբեկիչներին» ակտիվ աջակցություն են ցուցաբերում Գերմանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է, որ ներկա պայմաններում Անկարան չի կարող համաձայնություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի ու Շվեդիայի անդամակցությանը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում Էրդողանը հայտնել է, որ այսօր Նիդեռլանդների վարչապետի հետ քննարկել է Ստոկհոլմի և Հելսինկիի դիմումի հարցը, իսկ շաբաթ բանակցություններ են նախատեսված Մեծ Բրիտանիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ։

Նա Եվրոպական միությանը մեղադրել է երկակի ստանդարտների մեջ «PKK ահաբեկչական կազմակերպության և նրա ճյուղերի դեմ պայքարում, որոնք իրական վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար»։ Էրդողանն ասել է, որ ԵՄ-ն PKK-ին ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն, սակայն կազմակերպության սիրիական թևին՝ YPG-ին, այդպիսին չի համարում։

«Ճանաչելով PKK-ի սպառնալիքը՝ նրանք YPG-ին չեն ճանաչում որպես ահաբեկիչներ, չնայած սրանք նույն մետաղադրամի կողմերն են։ Այս ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչների հետ երկխոսություն կա ոչ միայն ԵՄ-ում, այլ նույնիսկ ԱՄՆ-ում»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նրա խոսքով՝ ահաբեկիչներին ակտիվ աջակցություն են ցուցաբերում Գերմանիայում, Ֆինլանդիայում և Շվեդիայում։

«Ահաբեկիչներն ակտիվորեն գործում են Շվեդիայում, Ֆինլանդիայում ու հատկապես Գերմանիայում։ Երբ Թուրքիան պահանջում է նրանց արտահանձնել, մեզ մերժում են։ Երկկողմ բանակցություններում մենք բազմիցս հայտարարել ենք նման մոտեցման անթույլատրելիության մասին։ Թուրքիան երկար տարիներ պայքարում է այս ահաբեկիչների դեմ»,- ասել է Էրդողանը՝ նշելով, որ այդ «ահաբեկիչների աջակիցները շարունակում են օգտվել ԵՄ անդամ երկրների խորհրդարանների հարթակներից»։

Էմմա Չոբանյան