Ուկրաինան հավակնում է անդամակցել ՆԱՏՕ-ին հակամարտության ավարտից անմիջապես հետո

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկը կարծում է, որ երկիրը կարող է դառնալ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ իր տարածքում ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո։ Դիվանագետը նաև վստահություն է հայտնել, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի հանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընթացիկ իրադարձությունները, դիվանագետի խոսքով, «ցույց են տալիս, որ ՆԱՏՕ-ն կա և կմնա անվտանգության միակ խարիսխը Եվրոպայում և ամբողջ աշխարհում»: «Հետևաբար, տրամաբանական է, որ այս ընդլայնման գործընթացը պետք է շարունակվի, և Ուկրաինան նույնպես պետք է միանա դաշինքին: Եվ ես կարծում եմ, որ դա կարող է տեղի ունենալ ավելի արագ, քան կարծում են ոմանք: Ոչ հիմա, պատերազմի թեժ փուլում, բայց հնարավոր է, անմիջապես հետո»,- հայտարարել է Ուկրաինայի դեսպանը։

Նրա կարծիքով՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի որոշումը զգալիորեն կբարձրացնի դաշինքի գրավչությունը և լավ նորություն է Կիևի համար։
«Մենք հուսով ենք, որ դա նաև կմեծացնի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մեր հնարավորությունները որքան հնարավոր է շուտ»,- ասել է Մելնիկը։

Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ մերձբալթյան երկրները և Լեհաստանը «երկու ձեռքով» կքվեարկեն Ուկրաինայի՝ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու օգտին։

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները դաշինքին անդամակցելու իրենց պետությունների դիմումները պաշտոնապես փոխանցեցին դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին։ Այս առիթով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ նախազգուշացրել է Մոսկվայի արձագանքի մասին։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնումն ուղղակի վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի Դաշնության համար, քանի որ Մոսկվան այդ երկրների հետ խնդիրներ չունի։

Տաթև Ֆռանգյան