ԱՄՆ-ն Ուկրաինային 100 միլիոն դոլարի ռազմական տեխնիկա կտրամադրի՝ ի լրումն 40 միլիարդ դոլարի օգնության

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային 100 միլիոն դոլար արժողությամբ ռազմական տեխնիկա տրամադրելու մասին՝ ի հավելումն հինգշաբթի Կոնգրեսի կողմից հաստատված 40 միլիարդ դոլարի օգնության, գրում է VOA-ն:

Նոր փաթեթը ներառում է 18 հաուբից և հակահրետանային ռադիոտեղորոշիչ համակարգեր՝ ի լրումն նրանց, որոնք արդեն մատակարարվել են Ուկրաինային՝ փետրվարի 24-ին այդ երկիր ռուսական ներխուժման սկզբից ի վեր։

Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ սարքավորումները հասանելի կլինեն ուկրաինական ուժերին «շատ, շատ շուտով»:

Վերջին մատակարարմամբ՝ Ուկրաինային ԱՄՆ-ի ռազմական օգնությունը կկազմի մոտ 4 միլիարդ դոլար՝ փետրվարի 24-ից ի վեր, և 6,6 միլիարդ դոլար՝ 2014 թվականից ի վեր, երբ Ռուսաստանը բռնակցեց ուկրաինական Ղրիմը: Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կխորհրդակցի Ուկրաինայի հետ, ինչպես դա հաճախ անում է ՌԴ ռազմական ներխուժումից հետո, երկրի ռազմական սարքավորումների կարիքների վերաբերյալ:

Հավելենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին 40 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթի համար։

Տաթև Ֆռանգյան