Բլինքենը պատմել է, որ ժամանակին Ռուսաստանին հրավիրել են ՆԱՏՕ, սակայն Մոսկվան հրաժարվել է

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը պատմել է, որ 1990-ականներին քննարկվել է Ռուսաստանին ՆԱՏՕ հրավիրելու  գաղափարը, սակայն Ռուսաստանն ինքն  է հրաժարվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսները որոշեցին, որ դա անել չեն ցանկանում»,- ասել է Բլինքենը The Late Show with Stephen Colbert հաղորդման եթերում։ Այդպիսով՝ Բլինքենը պատասխանել է Ռուսաստանին ՆԱՏՕ հրավիրելու՝ Քոլբերթի հումորային առաջարկին։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանողական դաշինք է, որի երկրները միավորվել են հանուն վստահության, որ «եթե որևէ մեկը հարձակվի, մյուսները կգան և կօգնեն պաշտպանել այս երկիրը»։

«Դաշինքը չունի Ռուսաստանի դեմ ագրեսիվ մտադրություններ։ Այն երբեք չի հարձակվել Ռուսաստանի վրա, չի հարձակվելու Ռուսաստանի վրա, չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ ավելի վաղ պնդում էր, որ ԱՄՆ-ն է հրաժարվել Ռուսաստանին թողնել ՆԱՏՕ։ 2017 թվականին Պուտինն ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունի հետ հարցազրույցում ասել էր, որ առաջարկել է ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին՝ մտածել ՆԱՏՕ-ին Ռուսաստանի անդամակցության մասին։

«Ես  քննարկման ժամանակ ասացի՝ միգուցե դիտարկենք այն տարբերակը, որ Ռուսաստանը կարող է մտնել ՆԱՏՕ»,- ասել էր Պուտինը։

Նրա խոսքով՝ Քլինթոնը պատասխանել է, որ դեմ չէ, որից հետո ամերիկյան ամբողջ պատվիրակությունը նյարդայնացել է։ Այս տարվա փետրվարին Պուտինը կրկին ներկայացրել էր պատմությունը՝ այս անգամ նշելով, որ «իր հարցին արձագանքը շատ զուսպ է եղել»։

Բիլ Քլինթոնն իր հերթին ապրիլին պատմել էր, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն է առաջարկել։

«ՆԱՏՕ-ի դռները բաց էինք պահում Ռուսաստանի մուտքի համար, որի մասին ես հստակ ասել եմ Ելցինին, հետո էլ նրա իրավահաջորդին՝ Վլադիմիր Պուտինին»,- գրել էր Քլինթոնը The Atlantic ամսագրում հրապարակված հոդվածում։

Էմմա Չոբանյան