ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև պետք է լուծվի․ Սալիվան

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ, կարող են լուծվել, գրում է morningexpress-ը։

Նախագահ Ջո Բայդենի՝ Հարավային Կորեա ու Ճապոնիա այցի ընթացքում նախագահական օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին՝ Սալիվանը նշել է, որ Սպիտակ տան ղեկավարը հանդիպել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարների հետ՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը լիովին աջակցում է այս երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին։

Թուրքիայի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ Սալիվանը, մասնավորապես, նշել է․ «Մենք կարծում ենք, որ Թուրքիայի մտահոգությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ, որոնք արտահայտվել են նախագահ Էրդողանի և այլ պաշտոնյաների կողմից, կարող են քննարկվել և լուծվել»։

Սալիվանը հայտարարել է, որ խնդիրն անհրաժեշտ է լուծել Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև։ Նա նաև հիշեցրել է, որ նախօրեին հանդիպել է իր թուրք գործընկեր Իբրահիմ Քալընի, ԱՄՆ պետքարուղար Էնթոնի Բլինքենն էլ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

«Ֆինլանդիայի նախագահը և Շվեդիայի վարչապետը հայտարարեցին, որ պատրաստ են հանդիպել և քննարկել խնդիրը անձամբ նախագահ Էրդողանի հետ»,- ասել է Սալիվանը։

Էմմա Չոբանյան