Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շրջադարձային կլինի եվրոպական անվտանգության համար․ Բայդեն

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Միացյալ Նահանգները լիովին աջակցում է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու պատմական որոշմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Այս շաբաթ երկու երկրներն էլ պաշտոնական հայտեր են ներկայացրել դաշինքին, որից հետո նոր անդամներ ընդունելու մասին որոշումը պետք է վավերացվի դաշինքում ընդգրկված երկրների խորհրդարանների կողմից։ Առայժմ դրան դեմ են արտահայտվել միայն Թուրքիան և Խորվաթիան, որոնց ղեկավարները որոշակի պայմաններ են առաջ քաշել։ Սակայն արևմտյան առաջնորդները կարծում են, որ Հելսինկիի և Ստոկհոլմի հայտը շուտով կհաստատվի։

Ֆինլանդիայի և Շվեդիայի մտադրությունը նշանակում է մեծ փոփոխություններ եվրոպական քաղաքականության մեջ՝ Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնման վերաբերյալ Կրեմլի կտրուկ դժգոհության ֆոնին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հինգշաբթի օրը Ջո Բայդենն ասել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը շրջադարձային են եվրոպական անվտանգության համար, իսկ մայրցամաքի հյուսիսում գտնվող երկրների միացումը կամրապնդի ամբողջ դաշինքի դիրքերը։

«Ես ուղիղ կասեմ. ՆԱՏՕ-ի նոր անդամների մուտքը վտանգ չի ներկայացնում ոչ մի երկրի համար: ՆԱՏՕ-ի նպատակը ագրեսիայից պաշտպանվելն է: Թող ոչ ոք թյուրըմբռնում չունենա այս հարցում այս պատմական օրը»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Տաթև Ֆռանգյան