Եվրոպայի արևելքում 10 անգամ ավելացել է ՆԱՏՕ-ի զորքերի թիվը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՆԱՏՕ-ի զորքերի թիվը, որոնք տեղակայված են դաշինքի արևելյան թևում, հասել է 40 հազար մարդու՝ գրեթե 10 անգամ ավելի, քան անցյալ տարի։ Բրյուսելի շտաբի տվյալներով՝ 2021 թվականի փետրվարին, այսինքն՝ Ուկրաինայի վրա ռուսական հարձակումից մեկ տարի առաջ, ՆԱՏՕ-ի անմիջական հրամանատարության տակ գտնվել է 4650 զինվորական։ Այս զորքերը տեղակայվել են չորս բազմազգ մարտական խմբերում, որոնք տեղակայված են եղել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում և Լեհաստանում։

Euronews-ի հաղորդմամբ՝ այնուհետև Ռուսաստանը սկսեց իր զորքերը և զինտեխնիկան կուտակել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով՝ արագացնելով այդ քայլերն անցյալ տարվա վերջին և հունվարին: Մոսկվան պնդում է, որ սա պաշտպանական քայլ էր՝ կապված ՆԱՏՕ-ին միանալու՝ Ուկրաինայի ձգտումների և 1990-ականներից ի վեր անդրատլանտյան դաշինքի՝ դեպի արևելք ընդլայնման հետ:

Ի պատասխան՝ ՆԱՏՕ-ն և նրա 30 անդամները սկսեցին ուժեղացնել իրենց արևելյան դիրքերը լրացուցիչ ուժերով և միջոցներով։

Ուկրաինա ռուսական ներխուժման մեկնարկից մեկ ամիս անց 40 հազար զինվոր գտնվում էր ՆԱՏՕ-ի անմիջական հրամանատարության ներքո։ Միևնույն ժամանակ, գոյություն ունեցող յուրաքանչյուրմարտական խումբ կտրուկ ուժեղացվեց. Լեհաստանում զինվորականների թիվը 1010-ից հասավ 10500-ի, չորս նոր մարտական խմբեր ստեղծվեցին Սլովակիայում, Հունգարիայում, Ռումինիայում և Բուլղարիայում:

Բացի այդ, եվրոպական շատ երկրներ իրենց տարածքներ են հրավիրել լրացուցիչ ամերիկյան զորքեր՝ համաձայն երկկողմ պայմանավորվածությունների: Արդյունքում, Եվրոպայում ԱՄՆ զինվորականների ընդհանուր թիվը հասել է մոտ 100 հազարի, ինչը ամենամեծ թիվն է 2005 թվականից ի վեր։

Տաթև Ֆռանգյան