ԱՄՆ-ն ակնկալում է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի հետ տարաձայնությունները կլուծվեն

Լուրեր

28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
28.07.2026 | 18:15
Մ-17 ԱԱ. Ըմբիշ Արարատ Ավետիսյանը բրոնզե մեդալ նվաճեց Բաքվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
Բոլորը

ԱՄՆ-ն վստահ է, որ Շվեդիան և Ֆինլանդիան անդամակցելու են ՆԱՏՕ-ին, և Թուրքիայի մտահոգություններն էլ կլուծվեն։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք վստահ ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան արդյունավետ ու գործուն անդամակցության գործընթաց կանցնեն, և որ Թուրքիայի մտահոգությունները կարող են լուծվել։ Շվեդիան և Ֆինլանդիան աշխատում են ուղիղ Թուրքիայի հետ այդ հարցով, բայց մենք ևս շփվում ենք թուրքերի հետ՝ փորձելով օգնել գործընթացին»,- ասել է Սալիվանը։

Նա նշել է, որ խոսել է իր թուրք գործընկերոջ հետ։ Բացի այդ, նախօրեին Նյու Յորքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։

Հիշեցնենք, որ Թուրքիան դեմ է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Անկարան այս երկու երկրներին մեղադրում է քուրդ զինյալներին, ահաբեկիչներին աջակցելու մեջ և մի շարք պայմաններ է առաջ քաշում ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի և Հելսինկիի միանալուն համաձայնություն տալու դիմաց։

Էմմա Չոբանյան