Ռազմավարական հարաբերություններ են․ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանից

Լուրեր

16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
Բոլորը

Թուրքիան չի կարող հրաժարվել Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երիտասարդների հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նշել է, որ Անկարան կապեր ունի և՛ Մոսկվայի, և՛ Կիևի հետ։

«Ռուսաստանի հետ մենք «Աքքույու» ԱէԿ-ի նախագիծն ունենք։ Հաջորդ տարի մենք կավարտենք այդ նախագիծն ու կբացենք այն։ Դա մեզ համար շատ լուրջ աղբյուր է»,- ասել է Էրդողանը։

Բացի այդ, նրա խոսքով, Թուրքիան Ռուսաստանից ստանում է իրեն անհրաժեշտ գազի կեսը։

«Դա մեզ համար ռազմավարական հարց է, ռազմավարական հարաբերություն։ Մենք չենք կարող դրանցից հրաժարվել, դրանք խզել»,- ասել է Էրդողանը։

Նա նաև հավելել է, որ որևէ մտադրություն չունի հարաբերությունները խզելու ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Ուկրաինայի նախագահի հետ։

«Շարունակում եմ հեռախոսային դիվանագիտությունը ինչպես Պուտինի, այնպես էլ Զելենսկիի հետ։ Ես իմ հատուկ ներկայացուցչին ուղարկեցի Մոսկվա և Կիև: Մենք կշարունակենք մեր քաղաքականությունը, նոր համաշխարհային պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ»,- ասել է Էրդողանը։

Հավելենք, որ Թուրքիայի իշխանությունները հրաժարվում են միանալ ՌԴ-ի դեմ Արևմուտքի պատժամիջոցներին, հակառակը, ռուս օլիգարխներին ու գործարարներին հրավիրում է երկիր՝ ներդրումների ու համագործակցության։

Էմմա Չոբանյան