Կկանոնակարգվի փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը

Լուրեր

26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՓԾ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
26.03.2026 | 21:19
Թրամփը բացահայտել է Իրանի «իրական նվերը» ԱՄՆ-ին
26.03.2026 | 21:02
Վարժական հավաքի պահեստազորայիններիի վնասվածքի դեպքով կա ձերբակալված. ՔԿ
26.03.2026 | 21:00
Փաշինյանի և Քոչարյանի բանավեճը «էշի պես զռալու» մասին՝ քաղաքական մտքի բացակայության արդյունք է․ Գարեգին Միսկարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունը հաստատել է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը:

«Ըստ այդմ, սահմանվում է նաև պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը մերժելու հիմքերը: Պահանջվող փաստաթղթերի ցանկում ներառվել է նաև մարդու և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը: Արդյունքում ակնկալվում է կանոնակարգել փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողների/ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը, նվազագույնի հասցնել ապագա երեխայի համար սոցիալ-հոգեբանական ռիսկերը:

Հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի անցկացման ծառայությունները պատշաճ իրականացնելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման, այդ ծառայությունները ՀՀ քաղաքացիներին տրամադրվում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով, որի ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով: Արդյունքում՝ փաստացի կատարված աշխատանքների դիմաց հատկացվող ֆինանսավորման գումարը չի կարող գերազանցել պատվիրատուի և կազմակերպության միջև կնքված` պետբյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված տարեկան գումարը: Ըստ այդմ՝ առաջարկվում է ավելացնել նոր տնտեսագիտական հոդված` «Այլ նպաստներ բյուջեից»»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում։