ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը դեռևս արգելափակված է

Լուրեր

16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը դեռևս արգելափակված է. Այս մասին իտալական Rai News 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին, գրում է Forbes-ը։

«Մենք շատ արագ և միաձայն ընդունեցինք պատժամիջոցների հինգ փաթեթ։ Բայց վեցերորդ փաթեթը, հայտնի պատճառներով, այժմ կանգնած է»,- ասել է նա։

Միաժամանակ, նա հույս է հայտնել, որ պայմանավորվածության հասնելու հարցում առաջընթաց կարձանագրվի։

«Ես լավատես եմ փոխզիջում գտնելու հեռանկարների հարցում»,- ասել է Ջենտիլոնին։

Ըստ Bloomberg-ի պրոֆիլային թղթակից Խավիեր Բլասի` ԵՄ-ն արդեն պատրաստ է 2 միլիարդ եվրո հատկացնել ռուսական նավթից ամենից կախված երկրներին, սակայն Հունգարիան պահանջել է 15-18 միլիարդ եվրո:

ԵՄ-ն դիտարկում է Հունգարիային դրամական փոխհատուցման հնարավորությունը Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթին աջակցելու համար, որը նախատեսում է ռուսական նավթի ներմուծման աստիճանական դադարեցում, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ Ռուսաստանի նավթից ազատվելու համար երկրին անհրաժեշտ է 700-750 միլիոն եվրո, ապա ասել, որ ռուսական նավթից հրաժարվելն արդեն կարժենա 15-18 միլիարդ եվրո և կտևի շուրջ հինգ տարի:

Եվրահանձնաժողովը պատրաստ է գումար հատկացնել Հունգարիային նոր նավթամուղերի կառուցման համար, որպեսզի վերջինy հրաժարվի Ռուսաստանի դեմ նավթային էմբարգո սահմանելու վետոjից։ ԵՄ պատժամիջոցների սահմանումը պահանջում է դրա անդամ բոլոր 27 երկրների հավանությունը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարությունը ներկայում արգելափակում է այն՝ պատճառաբանելով, որ մեծ կախվածություն ունի ռուսական նավթից:

«Էմբարգոն հավասարազոր կլինի միջուկային ռումբի, որը նետվել է հունգարական տնտեսության վրա», – հայտարարել է Օրբանը:

Տաթև Ֆռանգյան