Ինչո՞ւ է Ուկրաինայում երկարատև ռազմական դրություն մտցվել․ Զելենսկիի ներկայացուցիչը պարզաբանել է

Լուրեր

19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայում ռազմական դրությունը կերկարաձգվի միանգամից երեք ամսով, քանի որ հակահարձակումն ավելի շատ ժամանակ է պահանջում, քան պաշտպանությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Սահմանադրական դատարանում նախագահի ներկայացուցիչ Ֆյոդոր Վենիսլավսկին, գրում է Korrespondent-ը։

«Փետրվարի 24-ից մենք արդեն երկու անգամ երկարացրել ենք ռազմական դրությունը։ Հիմա հասկանում ենք, որ հակառակորդը կենտրոնացել է ժամանակավոր վերահսկվող տարածքներում ամրություններ կառուցելու ուղղությամբ։ Հակահարձակման անցնելն ավելի բարդ խնդիր է, քան պաշտպանությունը։ Ուստի մենք պետք է գիտակցենք, որ դժվար թե կարողանանք առաջիկա մեկ ամսվա ընթացքում ազատագրել Ուկրաինայի ողջ տարածքը»,- ասել է նա։

Վենիսլավսկու խոսքով՝ եթե Ուկրաինան ազատագրվի երեք ամսից էլ քիչ ժամանակում, Ռադան կչեղարկի ռազմական դրությունը։ ՍԴ-ում նախագահի ներկայացուցիչն ընդգծել է, որ նման որոշման մեջ կա նաև իրավական բաղադրիչ. Երբ նախագահը մտցնի ռազմական դրության իրավական ռեժիմը, և խորհրդարանը հաստատի, Ուկրաինան պետք է ՄԱԿ-ին տեղեկացնի սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակումների մասին, որոնք սահմանվում են ռազմական դրության պայմաններում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական դրությունը նախատեսվում է երկարացնել 90 օրով։

Նախագահական գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչն արդարացի է համարում նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ ռազմական դրությունը երկարաձգելու առաջարկը, քանի որ դժվար թե ընթացիկ պատերազմն ավարտվի մինչև ամառվա վերջ։

Տաթև Ֆռանգյան