ԱՄՆ-ը և Թուրքիան հավատարիմ են սերտ համագործակցությանը՝ աշխարհաքաղաքական մարտահրավերներին դիմակայելու համար

Լուրեր

27.03.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
27.03.2026 | 09:33
ՀՀ 4 մարզում հնարավոր է գետերի ջրի ելքերի էական մեծացում․ ՀՄԿ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներից
27.03.2026 | 09:28
Թրամփը 10 օրով երկարաձգել է իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածի արգելքը
26.03.2026 | 23:44
Քարաթափում Սիսիան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին
26.03.2026 | 23:17
Ադրբեջանը դադարեցրել է ՄԻԵԴ որոշումների կատարման հարցում համագործակցությունը. հարյուրավոր գործեր քննության փուլում են
26.03.2026 | 23:03
Սպիտակ տանը միջոցառմանը Մելանյա Թրամփը ներկայացել է անակնկալ հյուրի՝ հումանոիդ ռոբոտի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 22:50
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.03.2026 | 22:39
Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ համակարգված Իրաքից դուրս է բերել իր զորքերը
26.03.2026 | 22:21
Քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր
26.03.2026 | 22:09
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «19th Agzamov Memorial» շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
26.03.2026 | 22:03
Արցախի տարածքում ականի պայթյուն է տեղի ունեցել․ վիրավոր կա
26.03.2026 | 21:51
Իրանն ամրապնդում է Խարգ կղզու պաշտպանությունը՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողությունից մտահոգության ֆոնին. CNN
26.03.2026 | 21:41
Առատ տեղումներ և գետերի ջրի ելքերի մեծացում. ՀՄԿ-ն հորդորում է խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց
26.03.2026 | 21:30
Ամերիկացիներն ինձ ասում էին՝ եթե ռուսները չկարողանան պաշտպանել արցախահայերին, ավելի լավ չէ՞ նրանց Հայաստան բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 21:20
Ալեն Սիմոնյանը ներողություն չի խնդրում հայհոյելու համար․ ինչ է պատմում ԱԺ նախագահը միջադեպից
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նախօրեին հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Հանդիպման արդյունքներով ԱՄՆ-ի և Թուրքիայի կառավարությունները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, տեղեկանում ենք ԱՄՆ Պետքարտուղարության կայքից։

Նշվում է, որ Բլինքենը և Չավուշօղլուն մայիսի 18-ին Նյու Յորքում հանդիպել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական մեխանիզմի շրջանակում՝ վերահաստատելու իրենց ամուր համագործակցությունը՝ որպես գործընկերներ և ՆԱՏՕ-ի դաշնակիցներ։

«ԱՄՆ-ը և Թուրքիան հավատարիմ են սերտ համագործակցությանը՝ դիմակայելու ներկա աշխարհաքաղաքական մարտահրավերներին։ Պետքարտուղար Բլինքենն ու ԱԳ նախարար Չավուշօղլուն մտադիր են խորացնել երկկողմ համագործակցությունը կառուցողական և բաց երկխոսության միջոցով, ինչպես նախատեսված է ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմավարական մեխանիզմով։ Նրանք քննարկել են ուղիները և կոնկրետ քայլերը՝ ընդլայնելու իրենց համագործակցությունը պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի և պարենային անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և առևտրային կապերի խթանման ուղղությամբ՝ համաձայնելով ինտենսիվացնել  խորհրդակցությունները տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նրանք նաև վերահաստատել են իրենց աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի անընդունելի պատերազմի դեմ։ ԱՄՆ-ը և Թուրքիան իրենց աջակցությունն են հայտնել պատերազմին վերջ դնելու ուղիների որոնման հարցում։

Էմմա Չոբանյան