Ադրբեջանի ՊՆ-ն երկու ամսից ավելի է՝ չի կարողանում գտնել Բերձորում կորած իր զինծառայողներին

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն երկու ամսից ավելի է՝ շարունակում է Արցախի գրավյալ Բերձորում (Լաչին) կորած երկու զինծառայողի որոնումները։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ շարունակվում են անհետ կորած զինծառայողներ Ֆարիդ Աջար օղլու Մամեդովի և Ֆիրդովսի Մայիս օղլու Աբդուլլաևի որոնումները։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին՝ բարձր լեռնային և դժվարամատչելի վայրերում իրականացվում են որոնողական աշխատանքներ՝ զինծառայողներին հայտնաբերելու նպատակով։

«Լեռներում տեղացած ձյունը դեռ չի հալվել, ինչը բարդացնում է որոնողական աշխատանքները, սակայն, չնայած դրան, անհետ կորած զինվորականների որոնումները շարունակվում են»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ  մարտի 4-ին ադրբեջանական բանակի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Ֆարիդ Աջար օղլու Մամեդովն ու Ֆիրդովսի Մայիս օղլու Աբդուլլաևը Բերձորի շրջանում մարտական մեկ դիրքից մյուսն անցնելիս կորել են եղանակային պայմանների կտրուկ փոփոխության և ձնաբքի պատճառով։

Էմմա Չոբանյան