Մոլդովայում ընդդիմությունը բողոքի ցույցեր է իրականացրել՝ պահանջելով կառավարության հրաժարականը

Լուրեր

19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
ՀՀ-ն կանգառ չի, տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
Բոլորը

Մոլդովայում կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցեր են անցկացվել, որոնց ժամանակ Կոմունիստական և «Շոր» կուսակցությունների անդամներն ու համախոհները պահանջել են Նատալյա Գավրիլիցայի կառավարության հրաժարականը։ Ակցիային մասնակցել է մոտ 100 հոգի, ցուցարարները վանկարկել են «Կառավարություն, հեռացի՛ր» և «Հրաժարակա՛ն տվեք», հայտնում է ՏԱՍՍ-ը։

Կոմունիստական կուսակցության պատգամավոր Օլեգ Ռեյդմանը կոչ է արել ներկաներին չհավատալ, որ Մոլդովայում ապրանքների գների աճը հրահրվել է Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության արդյունքում, քանի որ այդ գործընթացը սկսվել է դեռ անցյալ աշնանը։

«Սա իշխանության անկարողության հետևանք է, որը, ընդ որում, գործում է ոչ թե սեփական ժողովրդի, այլ Արևմուտքի շահերից ելնելով, այս կառավարությունը պետք է հրաժարական տա»,- ասել է նա։

«Յուրաքանչյուր նոր բողոքի ակցիայի հետ մենք ավելի ու ավելի շատ կլինենք, մինչև նրանք չհեռանան։ Մենք բազմիցս երկխոսություն ենք առաջարկել խորհրդարանում, սակայն նրանք արհամարհում են մեր առաջարկները։ Այդ պատճառով էլ մենք ավելի համառ կլինենք մարդկանց խնդրանքների հարցում, որոնք մենք ստանում ենք երկրի տարբեր շրջաններից»,- իր հերթին հայտարարել է «Շոր» կուսակցության պատգամավոր Մարինա Տաուբերը։

Երկուշաբթի Սոցիալիստական կուսակցությունը նմանատիպ բողոքի ակցիա էր անցկացրել Մոլդովայի Ազգային բանկի մոտ՝ պահանջելով դրա ղեկավար Օկտավիան Արմասուի հրաժարականը։ Նրան մեղադրում են գնաճը հաղթահարելու անկարողության մեջ, որն ապրիլին տարեկան կտրվածքով գերազանցել է 27 տոկոսը։

2021 թվականի հուլիսին կայացած արտահերթ ընտրություններում եվրոպամետ «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը խորհրդարանում ստացել է 101 մանդատից 63-ը և կառավարություն ձևավորել։ Նրա գլխավոր հակառակորդը Կոմունիստների և Սոցիալիստների դաշինքն է, որը գլխավորում են նախկին նախագահներ Վլադիմիր Վորոնինն ու Իգոր Դոդոնը՝ խորհրդարանում 32 մանդատով։ 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Շոր» կուսակցությունը՝ ստանալով 6 մանդատ։

Տաթև Ֆռանգյան