Միլիոնատերերի շարժում է սա, ջիպերով հեղափոխությո՞ւն են անում․ Աղասի Թադևոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս օրերին բռնության, ագրեսիայի պարբերական ալիքների ենք ականատես լինում մայրաքաղաքի փողոցներում ընդդիմության ակցիաների ժամանակ։ Եղել են բռնություն գործադրելու դեպքեր թե՛ ոստիկանների կողմից, թե՛ ընդդիմադիր ակտիվիստների։

Ինչո՞ւ հարյուր հազարավոր մարդիկ դուրս չեն գալիս փողոց՝ կանգնելու ընդդիմադիր այս ուժի կողքին։ Factor TV-ի հարցազրույցում ազգագրագետ Աղասի Թադևոսյանը տարբեր պատճառների շարքում առանձնացրեց հատկապես բռնի գործելակերպի փաստը, որ մարդիկ դեռ հիշում են և տեսնում են նաև հիմա։

«Ինչո՞ւ են իրենք բռնություն կիրառել, որովհետև այն տեղում են գտնվել, որը կառավարելու ուրիշ ձև չի իմացել։ Իրենք ստեղծել էին համակարգ, ուր արտոնյալ էին, և իրենք ստեղծել էին հարկադիր ենթակայական տիպի համակեցություն։ Մարդկանց իրենց տիպի մեջ էին պահում՝ հարկադիր բռնության մեթոդներ կիրառելով՝ պետական ինստիտուտների իշխանության գործադրմամբ։ Սովորական մարդիկ չեն մոռացել դա»,- ասաց ազգագրագետը։

Նա վերապատմեց տաքսի մեքենայի վարորդի պատմությունը, մարդ, որին «ոսկե համարներով» թանկարժեք մեքենայի վարորդն անտեղի հայհոյել է, և նա չի կարողացել պատասխանել՝ վախեցել է․ «Մարդն ասում է՝ լավ է, որ անցել է այդ մթնոլորտը, բայց չենք մոռացել այդ օրերը, ասում է՝ կարո՞ղ է՝ չենք ճանաչում, թե ովքեր են այդ մարդիկ։ Թանկանոց ջիպով ի՞նչ հեղափոխություն»։

Քաղաքական լարված պրոցեսները լավ նյութ են ազգագրագետների համար՝ ուսումնասիրելու օգտագործվող ֆոլկլյորը, ընդ որում՝ 2008 թվականից մինչ օրս եղած շարժումներին հատուկ։

«Հետաքրքիր են հումորային ակցիաները։ Այսօր հումոր անում է հասարակությունը այդ չակերտավոր միտինգավորների վրա, ի՞նչ է սկսել անվանել ժողովուրդն այդ շարժմանը, դուք լսե՞ք եք, որ ասում են «միլիոնատերերի հեղափոխություն, շարժում»։ Այս երկու բառը բավարար է՝ հասկանալու համար, թե ինչպիսին է մարդկանց իրական վերաբերմունքը այս շարժմանը։ Ես չեմ ընդունում, որ իրենք քաղաքացիական ուժեր են, չեն ներկայացնում քաղաքացիների խնդիրները և նրա տեսանկյունը։ Ինչո՞ւ է այս շարժումը բռնություն կիրառում, որովհետև մարդկանց հետ փոխհարաբերվելու ուրիշ ձև չգիտի»,- ասաց Աղասի Թադևոսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան