Գերմանիայի կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցության Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Գերմանիայի դաշնային կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումները դրանք ներկայացնելուց անմիջապես հետո։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով dpa գործակալությանը։

Դաշինքին միանալու ներքին գործընթացի ավարտից հետո ՆԱՏՕ-ում Գերմանիայի դեսպան Ռյուդիգեր Քյոնիգը կկարողանա անմիջապես ստորագրել անդամակցության երկու արձանագրությունները։ Գործակալությունից հայտնել են, որ դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն արդեն լիազորել է դրանք ստորագրելու իրավունքը։

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բաերբոքը նույնպես խոսել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ համաձայնության գալու «շատ արագ» գործընթացի մասին։ Դաշնային կառավարությունն արդեն համաձայնության է եկել Բունդեսթագի բոլոր դեմոկրատական կուսակցությունների հետ, նրա խոսքերն է մեջբերել dpa-ն։

Նոր անդամների ընդունումը պետք է միաձայն հաստատվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների կողմից։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը կարող է խոչընդոտել դաշինքի անդամ Թուրքիայի դիրքորոշումը։ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ վերահաստատեց Անկարայի առարկությունները։ Դա, ըստ նրա, պայմանավորված է Շվեդիայում և Ֆինլանդիայում քուրդ զինյալների հարցում հստակ դիրքորոշման բացակայությամբ, ինչպես նաև Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառմամբ։

Թուրքիան Շվեդիային և Ֆինլանդիային մեղադրում է քրդական զինված խմբավորումներին աջակցելու մեջ, որոնց Անկարան ահաբեկչական է համարում։ Բացի այդ, այս երկրները պատժամիջոցներ են սահմանել Թուրքիայի պաշտպանական արտադրանքի մատակարարման նկատմամբ՝ 2019 թվականին Սիրիայում քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելուց հետո։

Տաթև Ֆռանգյան