Բորիս Ջոնսոնը հույս ունի, որ Ֆինլանդիան և Շվեդիան շուտով կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին

Լուրեր

28.07.2026 | 22:15
Մխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI-ի՝ Հրազդանում կառուցվող ԱԲ տվյալային կենտրոն
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հույս ունի, որ Ֆինլանդիան և Շվեդիան շուտով կկարողանան անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Սա պատմական օր է մեր դաշինքի և աշխարհի համար»,- գրել է Ջոնսոնը՝ նշելով, որ «մինչև վերջերս ոչ ոք չէր կարող կանխատեսել նման քայլ»։

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ իրադարձությունների նման զարգացումը հնարավոր է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների շնորհիվ, որոնք «փոխակերպեցին մայրցամաքի աշխարհաքաղաքական ուրվագծերը»։

«Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ի ընտանիքում Ֆինլանդիային և Շվեդիային շուտով ողջունելուն»,- գրել է Ջոնսոնը։

Հիշեցնենք՝ ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպաններն այսօր պաշտոնապես գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին են հանձնել դաշինքին իրենց պետությունների անդամակցության դիմումները։ ՆԱՏՕ-ի աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ դիմումին անմիջապես կհաջորդի դաշինքի դեսպանների հանդիպումը, որոնք, ամենայն հավանականությամբ, կորոշեն անդամակցության բանակցային գործընթացի մեկնարկը։ Սակայն Թուրքիայի դիրքորոշման պատճառով առայժմ նման անհապաղ որոշում չի սպասվում, այն կարող է ընդունվել հաջորդ շաբաթվա սկզբին։

Տաթև Ֆռանգյան