ԱՄՆ-ը վստահ է՝ կոնսենսուս կա ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցում՝ չնայած Թուրքիայի դիրքորոշմանը

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ-ը պնդում է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում դաշինքի ներսում կա ուժեղ աջակցություն՝ չնայած Թուրքիայից հնչող հակասական հայտարարություններին։ Մասնավորապես, նախօրեին ճեպազրույցի ընթացքում Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, պատասխանելով սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշման մասին հարցին, ասել է, որ այն պետք է ուղղել թուրքական կառավարությանը։

«Պետքարտուղար Բլինքենը, որը հանգստյան օրերին հնարավորություն ուներ մասնակցել Բեռլինում տեղի ունեցած ԱԳ նախարարների քննարկումներին, նույն վստահությունն ունի, որ ամուր կոնսենսուս կա Ֆինլանդիային և Շվեդիային դաշինք ընդունելու համար, եթե նրանք որոշեն միանալ, և մենք համոզված ենք, որ կարող ենք պահպանել այդ կոնսենսուսը»,- ասել է Փրայսը։

Նա նաև նշել է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բեռլինում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին։ Բացի այդ, ՄԱԿ-ում միջոցառման ժամանակ ևս նման հանդիպման հնարավորություն է լինելու։

Հավելենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը մասնակցելու է մայիսի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայանալիք Գլոբալ պարենային անվտանգության հարցերով նախարարական հանդիպմանը, առանձին հանդիպում է ունենալու նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ևս հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների աջակցության պատճառով։

Էմմա Չոբանյան