ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է Բաքվում խաղաղ ցույցի ժամանակ ոստիկանական բռնություններին

Լուրեր

14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
Բոլորը

Վաշինգտոնը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, այդ թվում՝ թույլ տալ բոլոր քաղաքացիներին խաղաղ ճանապարհով արտահայտել իրենց կարծիքը։

«Խաղաղ ցույցերը հանդիսանում են բաց քաղաքական համակարգի տարր։ Մենք լիովին աջակցում ենք Ադրբեջանի Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի հիմնարար ազատությունների և խաղաղ հավաքների իրականացման իրավունքին»,- ադրբեջանական «Թուրան» գործակալության՝ Բաքվում մայիսի 14-ին խաղաղ ցույցի ժամանակ տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

«Ինչպես աշխարհի այլ վայրերում՝ մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ևս  ապահովել ԶԼՄ-ների անվտանգությունն ու պաշտպանել լրագրողների հնարավորությունը կատարել իրենց աշխատանքը՝ առանց բռնության, սպառնալիքների կամ անարդար կալանավորման վախի»,- հավելել է Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Հավելենք, որ Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը ևս հայտարարություն էր տարածել մայիսի 14-ին Բաքվում անցկացված ակցիայի ժամանակ ոստիկանության բռնությունների կապակցությամբ։

Էմմա Չոբանյան