Հունաստանի վարչապետը Ջո Բայդենի հետ հանդիպմանը հաստատել է, որ Աթենքը հետաքրքրված է ամերիկյան F-35-երի գնմամբ

Լուրեր

16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հունաստանի վարչաապետ Կիրիակոս Միցոտակիսը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հաստատել է, որ Աթենքը հետաքրքրված է ամերիկյան արտադրության F-35 կործանիչների գնմամբ, և որ ամերիկյան առաջատար պաշտպանական կապալառուն ձգտում է ներդրումներ կատարել երկրի օդատիեզերական արդյունաբերության ոլորտում, գրում  է ekathimerini-ին։

«Մենք սկսելու ենք F-35 կործանիչների էսկադրիլիա ձեռք բերելու գործընթացը և հույս ունենք, որ կկարողանանք այս ֆանտաստիկ ինքնաթիռն ավելացնել Հունաստանի ռազմաօդային ուժերի սպառազինությունում մինչև այս տասնամյակի վերջը: Եվ ես ուրախ եմ, որ ուրբաթ Lockheed Martin-ը պաշտոնապես հայտնեց իր շահագրգռվածությունը Հունաստանի օդատիեզերական ոլորտում ներդրումներ կատարելու հարցում»,- ասել է Միցոտակիսը Բայդենի հետ կայացած ընդունելության ժամանակ։

Բայդենն իր հերթին նշել է, որ երկու երկրները միասին աշխատում են կլիմայի և էներգետիկայի, առևտրի և ներդրումների, պաշտպանության ու աղետներին արձագանքելու և մի շարք այլ ոլորտներում։

«Չափազանցություն չի լինի ասել, որ այսօր մեր բարեկամությունը, գործընկերությունը և մեր դաշինքն ավելի սերտ ու ամուր են, քան երբևէ։ Միասին մենք ցույց ենք տալիս ժողովրդավարական երկրների ուժն ու կարողությունը՝ միասնաբար գործելու հարցում: Եվ մենք օգնում ենք ուկրաինացիներին «ոչ» ասել ռուսական ագրեսիային։ Եվ մենք «ոչ» ենք ասում բռնակալությանը և այն գաղափարին, որ ավտոկրատիան 21-րդ դարում կգերազանցի ժողովրդավարությանը, որովհետև դա այն է, ինչն այստեղ, իմ կարծիքով, վտանգված է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

«Նեոկայսերական պատրանքները պատկանում են այլ դարերի։ Նրանք չպետք է հաջողության հասնեն։ Եվ նրանք չպետք է հաջողության հասնեն ոչ միայն հանուն Ուկրաինայի, այլ շատ հստակ ազդանշան ուղարկեն մյուս ավտորիտար առաջնորդներին, որ ինքնիշխանության ցանկացած խախտում կդիմավորվի միասնական և ուժային պատասխանով»,- իր հերթին ասել է Հունաստանի վարչապետը՝ ակնարկելով Թուրքիային։

Էմմա Չոբանյան