ԵՄ-ն կողմերին կոչ է անում երկխոսել Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ժողովրդավարական եղանակով ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից

Լուրեր

18.12.2025 | 11:11
Լուիս Սուարեսը նոր պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 10:50
Թուրքիայում Մարմարա ծովը  ափից նահանջել է մոտ 20 մետր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:37
Երևանում անտուն շների կացարան կկառուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 10:21
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 18-ի դրությամբ
18.12.2025 | 10:05
Հունգարիայի առաջնության առաջատարը ցանկանում է ձեռք բերել Հայաստանի հավաքականի դարպասապահին
18.12.2025 | 10:00
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է Մայր Աթոռում նախատեսված հավաքի ընթացքում զերծ մնալ սադրիչ և հակաիրավական գործողություններից
18.12.2025 | 09:45
«Նուբարաշեն» ՔԿՀ-ին նոր շենք հատկացնելու խնդիրը պետք է լուծել շուտափույթ եղանակով․ ՄԻՊ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.12.2025 | 09:33
Երևան-Երասխ ավտոճանապարհին մառախուղ է
18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
Բոլորը

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի անունից՝ խոսնակի հայտարարությունը Հայաստանում վերջինզարգացումների վերաբերյալ.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թ-ի մայիսի 1-ին տեղի ունեցած արտահերթ նստաշրջանիարդյունքում չընտրվեց նոր վարչապետ:

Սահմանադրությամբ նախատեսվում է յոթօրյա ժամկետում գումարել Ազգային ժողովի ևս մեկ նիստ` նոր վարչապետի ընտրության նպատակով:

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին՝ բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության կառուցմանն ուղղված ջանքերին: Ծայրաստիճան կարևոր է, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների և արտահայտման ազատության իրավունքն իրացնող անձինք, ինչպես և վերջին օրերի ընթացքում, խուսափեն առճակատումից և դրսևորեն զսպվածություն ևպատասխանատվություն: Եվրոպական միությունը շարունակում է հորդորել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ քաղաքացիական հասարակությանը, ներգրավվել համապարփակ երկխոսության մեջ՝ Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ժողովրդավարական եղանակով ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից:

Հարգանքով՝
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն