Մոսկվան չի բացառում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ դեմ առ դեմ եռակողմ հանդիպման անցկացումը

Լուրեր

28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
Բոլորը

Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ևս մեկ դեմ առ դեմ եռակողմ հանդիպման անցկացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է EaDaily-ն։

«Շարունակում ենք համակարգված աշխատանքը բոլոր մակարդակներում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը կյանքի կոչելու համար։ Առաջնորդները մշտական կապի մեջ են։ Մենք չենք բացառում, եթե նման անհրաժեշտություն առաջանա, դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը»,- ասել է ռուսաստանցի բարձրաստիճան դիվանագետը։

Անդրեյ Ռուդենկոն հիշեցրել է, որ մայիսի 12-ին Դուշանբեում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը։

Տաթև Ֆռանգյան