Ֆինլանդիան պատասխանել է Թուրքիային․ «ՆԱՏՕ-ին անդամակցելը չի կարող առևտուր լինել»

Լուրեր

28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
Բոլորը

Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավստոն փարատել է այն մտավախությունները, թե Թուրքիան կարող է արգելափակել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը։ Նա նշել է, որ իր երկիրն ապահով ապաստան չի լինի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) համար՝ անդամակցության դիմաց, գրում է Euractiv-ը։

Հերքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները, թե Ֆինլանդիան (և Շվեդիան) PKK-ի համար ապահով ապաստարաններ են, Հաավիստոն ասել է․ «Մենք առևտուր չենք անում։ Մեր հստակ պատասխանը սա է։ PKK-ն արգելված է Ֆինլանդիայում, քանի որ այն ներառված է ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Եթե սա ինչ-որ մեկի համար երկիմաստ է մնում, կարող ենք մեծատառով գրել ու ցանկացած համատեքստում ասել»։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների աջակցության պատճառով։

Նախօրեին էլ նա կրկին նշել է, որ Թուրքիան չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ այդ երկրները սատարում են ահաբեկչական կազմակերպություններին, նաև Անկարայի դեմ պատժամիջոցներ են կիրառել։ Էրդողանը նաև ասել է, որ կարիք չկա, որ Շվեդիայի ու Ֆինլանդիայի պատվիրակություններն այցելեն Անկարա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունների։

 

Էմմա Չոբանյան