Իսրայելը կարծում է, որ Արցախի գրավյալ տարածքները ներուժ ունեն՝ Ադրբեջանի հետ գյուղոլորտում համագործակցության զարգացման համար

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իսրայելի գյուղատնտեսության ու գյուղական շրջանների զարգացման նախարար Օդեդ Ֆորերի պատվիրակությանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իսրայելցի նախարարը նշել է, որ Արցախի գրավյալ տարածքները լավ ներուժ ունեն գյուղատնտեսության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար։

«Կողմերը քննարկել են երկու երկրների տնտեսական հարաբերությունները, գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները, մտքեր են փոխանակել Ադրբեջանի գյուղատնտեսության մեջ իսրայելական ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը նշել է, որ Արցախի գրավյալ տարածքներում սկսվել է գյուղատնտեսական նախագծերի իրականացումը, և «որոշակի արդյունքներ արդեն իսկ կան»։

Ֆորերը կարևորել է «Caspian Agro 2022» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսի անցկացումը Բաքվում և ասել, որ իր հետ Ադրբեջան ժամանած պատվիրակության կազմում են մեծ թվով ընկերություններ՝ մասնակցելու ադրբեջանա-իսրայելական գյուղատնտեսական բիզնես ֆորումին։

«Նշելով, որ Իսրայելն ունի լավ փորձ գյուղատնտեսության ոլորտում, նախարարը պատրաստակամություն է հայտնել իր ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել դրանով։ Ֆորերը նաև ընդգծել է, որ Ադրբեջանում ձեռք բերված զարգացումը մեծ հնարավորություններ է ստեղծել, և Ղարաբաղյան շրջանը համագործակցության լավ ներուժ ունի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ իսրայելական լրատվամիջոցներն ավելի վաղ ազդարարել էին գյուղոլորտի մասնագետների պատվիրակության այցը Բաքու։ Իսրայելը ծրագրում է ադրբեջանական կողմին տրամադրել նորագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաներ ցորենի աճեցման համար՝ արդեն 2025 թվականին այն Ադրբեջանից գնելու նպատակով։

Էմմա Չոբանյան