ՄԱԿ-ը ցանկանում է մեղմացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ Ուկրաինայից հացահատիկի արտահանման դիմաց․ WSJ

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը բանակցություններ է վարում Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների հետ՝ վերականգնելու ուկրաինական արտադրանքի արտահանումը Ռուսաստանի և Բելառուսի դեմ որոշ պատժամիջոցների մեղմացման դիմաց։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական դիվանագիտական աղբյուրներին։

Նշվում է, որ Ռուսաստանն արգելափակել է Ուկրաինայի նավահանգիստները Սև ծովում, ինչը սպառնում է համաշխարհային շուկաներում պարենի համաշխարհային դեֆիցիտով։ Պարբերականի համաձայն՝ Գուտերեշը խնդրել է Մոսկվային թույլ տալ ուկրաինական հացահատիկի որոշ մատակարարումներ՝ Ռուսաստանից և Բելառուսից պարարտանյութերի արտահանումը հեշտացնելու միջոցների դիմաց։

WSJ-ի զրուցակիցները նշել են, որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել մասնակցել գործարքին, այդ թվում՝ ծովում ականների ոչնչացման և նավագնացության կառավարման միջոցով։

«Ռուսաստանը և Բելառուսը կալիումական պարարտանյութերի հիմնական մատակարարներն են։ Ներկայում բելառուսական պարարտանյութի մատակարարումն արգելված է Արևմուտքի պատժամիջոցների պատճառով։ Ուկրաինայի պատերազմը խաթարել է նաև որոշ ապրանքների արտահանումը Ռուսաստանից, և Գուտերեշը փորձում է վերացնել խոչընդոտները, ներառյալ արևմտյան պատժամիջոցները, որպեսզի շուկա վերադարձնի ավելի շատ ռուսական և բելառուսական պարարտանյութ»,- գրում է երթը:

ՄԱԿ-ի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ պատերազմի և Ուկրաինայում նավահանգիստների շրջափակման պատճառով գների աճը և սննդի հնարավոր պակասը կարող են ապակայունացնել ուկրաինական հացահատիկից կախված աղքատ երկրները և հանգեցնել հակամարտությունների:

Տաթև Ֆռանգյան