Անկարան հավանություն չի տա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Լուրեր

14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
Բոլորը

Թուրքիան չի կարող հավանություն տալ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ այդ երկրները սատարում են ահաբեկչական կազմակերպություններին, նաև Անկարայի դեմ պատժամիջոցներ են կիրառել։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի հետ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Մենք չենք ասի «այո» ՆԱՏՕ-ի մուտքին նրանց, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են կիրառում»,- ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ այդ երկրներից ոչ մեկը հստակ և միանշանակ դիրքորոշում չունի ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։

Էրդողանը նաև մեկնաբանել է Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակությունների՝ Թուրքիա այցելելու մտադրությունը՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց երկրների դիմումները։

«Նրանք գալիս են մեզ համոզելո՞ւ։ Թող չնեղանան, բայց կարիք չկա իրենց նեղություն տալու»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։

Հավելենք, որ նախօրեին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Անն Լինդեն, Օեկա Հաավիստոն և Մևլութ Չավուշօղլուն հանդիպելու են Անկարայում, որպեսզի քննարկեն սկանդինավյան այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Հանդիպմանը Թուրքիան նախատեսում է պարզաբանել դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ իր առարկությունները։

Հիշեցնենք՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ևս հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների աջակցության պատճառով։ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ ասել էր, որ Թուրքիան դեմ չէ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը, սակայն մի շարք պայմաններ ունի։

 

Էմմա Չոբանյան