Տեղեկատվություն չտրամադրելու համար նախատեսված տուգանքները կխստացվեն․ նախագիծ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրեց գործադիրի հեղինակած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Նախագծով առաջարկվում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար սահմանված տուգանքը նվազագույն աշխատավարձի տասնապատիկից  երեսնապատիկի փոխարեն սահմանել հիսնապատիկից յոթանասունապատիկ»,- նշեց  Թումանյանցը:

Փոխնախարարի խոսքով՝ նույն խախտումը վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարելու դեպքում գործող նավազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկ վարչական տույժի շեմն առաջարկվում է հասցնել հայուրապատիկից հարյուր հիսնապատիկի:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ այդ վիճակագրությունից  բխում է, որ օրենսգրքով նախատեսված տասից հիսուն հազար դրամ տուգանքի չափ նախատեսված լինելը բավարար չափով չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների պաշտոնատար անձանց դեմ՝ օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար:

Փոխնախարարը հավելեց, որ տույժերի ավելացման միջոցով գործադիրը ցանկանում է շահագրգռել քաղաքացիներին՝ տեղեկատվություն չստանալու դեպքում դիմել դատարան:

Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծին:

Մանրամասները՝ տեսանյութում: