«Ազովստալ»-ից տարհանվել է ավելի քան 260 զինվորական․ Ուկրաինայի ՊՆ

Լուրեր

20.11.2026 | 10:00
ԱԺ-ն շարունակում է քննարկել 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
20.11.2026 | 09:55
«Կամավորների կոալիցիան» խոստացել է շարունակել աջակցությունն Ուկրաինային ու ձմռանը էներգետիկ հրադադարի կոչ արել
20.11.2026 | 09:46
Երևանում հրդեհ է բռնկվել խմորեղենի արտադրամասում․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
20.11.2026 | 09:30
Ամփոփիչ մրցաշար. Առաջին ռակետը 100 տոկոսանոց արդյունքով է դուրս եկել կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
Բոլորը

Ավելի քան 260 ուկրաինացի զինծառայող է տարհանվել Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի արգելափակված տարածքից։ Այս մասին Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ 53 ծանր վիրավոր մարտիկներ տեղափոխվել են Նովոազովսկի բժշկական հաստատություն, ևս 211 մարդ մարդասիրական միջանցքով ուղարկվել է Օլենևկա։ Երկու քաղաքներն էլ գտնվում են, այսպես կոչված, Դոնեցկի հանրապետության իշխանությունների վերահսկողության տակ։

«Հետագայում նրանց տուն վերադառնալու համար կիրականացվի փոխանակման ընթացակարգ։ Ցավոք, Մարիուպոլը ռազմական ճանապարհով ապաշրջափակելն անհնար է: Այժմ ամենակարևորը մեր զինվորականների կյանքը փրկելն է»,- ասել է Մալյարը։

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտնել է, որ Մարիուպոլի կայազորը կատարել է մարտական առաջադրանքը, «Ազովստալ»-ում տեղակայված ստորաբաժանումների հրամանատարներին հանձնարարվել է փրկել անձնակազմի կյանքը։

«Մարիուպոլի պաշտպանները մեր ժամանակի հերոսներն են, նրանք հավերժ են պատմության մեջ»,- ասել են Գլխավոր շտաբում։

Տաթև Ֆռանգյան