Պուտինն անձամբ է ղեկավարում Ուկրաինայում զորքերի գործողությունները՝ գնդապետի կամ բրիգադային գեներալի մակարդակով․ The Guardian

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այնքան է ներքաշվել ուկրաինական պատերազմի մեջ, որ օպերատիվ և մարտավարական որոշումներ է կայացնում «գնդապետի կամ բրիգադային գեներալի մակարդակով»։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով արևմտյան ռազմական աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ Պուտինն օգնում է որոշել ուժերի տեղաշարժը Դոնբասում, որտեղ անցյալ շաբաթ ՌԴ ուժերը չեն կարողացել անցնել Ուկրաինայի արևելքում գտնվող ռազմավարական գետը:

Աղբյուրները հավելում են, որ Պուտինը դեռ սերտորեն համագործակցում է Ռուսաստանի զինված ուժերի հրամանատար գեներալ Վալերի Գերասիմովի հետ՝ ի հակադրություն Ուկրաինայի այն պնդումների, որոնք հնչեցվեցին անցյալ շաբաթ, թե ռազմական ղեկավարը պաշտոնանկ է արվել։

«Մենք կարծում ենք, որ Պուտինն ու Գերասիմովը ներգրավված են մարտավարական որոշումների կայացման մեջ այնպիսի մակարդակով, որը սովորաբար ակնկալվում է, որ պետք է ընդունվի գնդապետի կամ բրիգադային գեներալի կողմից»,- ասել է ռազմական աղբյուրը՝ նկատի ունենալով Ուկրաինայի արևելքում ընթացող մարտերը:

Տեղեկացվում է, որ Մոսկվայի Զինված ուժերը մինչ այժմ չեն կարողացել բեկման հասնել Դոնբասում, որտեղ նրանք մեկ ամիս շարունակ հարձակում են իրականացնում, սակայն մի քանի անգամ չի հաջողվել շրջապատել ուկրաինական փոքր ուժերը:

Պարբերականը նշում է, որ այս պնդումները հաստատող այլ մանրամասներ չեն տրամադրվել, թեև ենթադրվում է, որ Պուտինի սերտ անձնական մասնակցության մասին գնահատականը հիմնված է ստացված հետախուզական տվյալների վրա:

Տաթև Ֆռանգյան